«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայում Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ Bloomberg Հորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնել Տնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվել Թրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետ Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելով 

Լուսակերտում հայ-վրացական վարժանք է անցկացվել

Վրաստան

 ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Լուսակերտի ուսումնական կենտրոնում նոյեմբերի 8-ին անցկացվեց «Հայաստանի-Վրաստանի առաջին արձագանքող ուժերի կողմից համատեղ՝ ամոնիակի արտահոսքի դեպքում բնակչության և տարածքների պաշտպանության իրականացում» թեմայով դաշտային վարժանք: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ԵՄ քիմիական, կենսաբանական, միջուկային և ճառագայթային (ՔԿՄՃ) գերազանցությունների կենտրոնների 44-րդ ծրագրի շրջանակներում կազմակերպված վարժանքին ընդգրկված էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության արձագանքող ուժերը, Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի քիմիական, կենսաբանական, միջուկային և ճառագայթային պատահարներին արձագանքող ստորաբաժանումը, ինչպես նաև ԵՄ վերոնշյալ կենտրոնների փորձագետները: 

Ուսումնավարժության նպատակներ էին.

  1. ստուգել ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների պատրաստակամությունը բնակչության պաշտպանության միջոցառումների կառավարման գործում,
  2. կատարելագործել քիմիապես վտանգավոր նյութի արտահոսքի դեպքում ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների բնակչության պաշտպանության համակարգի ղեկավար մարմինների համագործակցության կարգը,
  3. կատարելագործել առաջին արձագանքող ուժերի միջև համագործակցության մակարդակը,
  4. կատարելագործել արտակարգ իրավիճակներում Հայաստան-Վրաստան համագործակցությունը և առաջին արձագանքող ուժերի համատեղ գործողությունները,
  5. ճշտել Հայաստան-Վրաստան մակարդակով արտակարգ իրավիճակներին արձագանքող կառույցների միջև համագործակցության մակարդակը: 

Ըստ մտահղացման՝ Վրաստանի Ռուսթավի քաղաքից Հայաստան երկաթուղային տրանսպորտով ներկրվում է 20 տ հեղուկ ամոնիակ, որը լցված է երկաթուղային գլանատակառում: Երթուղին՝ Ռուսթավի-Ալավերդի-Վանաձոր-Գյումրի-Երևան: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ալավերդի կայարանում երկաթուղային շարակազմերի բախման հետևանքով կողաշրջվում է 20 տ հեղուկ ամոնիակ պարունակող երկաթուղային գլանատակառը, որի հետևանքով տեղի է ունենում հեղուկ ամոնիակի արտահոսք։ Չնայած Ալավերդի կայարանի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումներին՝ ստեղծվում է  քիմիական վարակվածության գոտի։ Վթարի օջախում կային պայմանական տուժածներ։ Երկաթուղային գլանատակառից տեղի է ունենում հեղուկ ամոնիակի  ինտենսիվ  գոլորշիացում և առաջանում է դեպի բնակելի թաղամասերն ամոնիակի առաջնային ու երկրորդային ամպերի տարածման սպառնալիք (ամոնիակը սուր հոտով անգույն գազ է, որը ջրում լուծվում է, իսկ գոլորշիներն օդի հետ առաջացնում են պայթյունավտանգ խառնուրդներ)։

Ահազանգ ստանալուց հետո ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահը տալիս է  քիմիական տագնապ ազդանշանը։ 

Վարժանքի մասնակիցներն իրականացրեցին հետախուզություն, ապա՝ որոնողափրկարարական աշխատանքներ, տուժածների բուժօգնության  ապահովում, բնապահպանական միջոցառումների կազմակերպում, ՈւՆԹՆ-ի տարածման կանխարգելիչ միջոցառումներ և վթարավերականգնողական աշխատանքներ։ 

Հայկական և վրացական արձագանքող ուժերը համատեղ վթարավերականգնողական,  ՈւՆԹՆ-ի տարածման կանխարգելիչ միջոցառումների և հարակից տարածքում գտնվող բնակչության անվտանգության ապահովումից հետո զեկուցեցին ձեռնարկված միջոցառումների մասին և հայտարարվեց վարժանքի ավարտ: 

Միջոցառումն ամփոփելիս ևս մեկ անգամ ընդգծվեց, որ նման միջոցառումները պատրաստվածությունը բարձրացնելու և փոխգործակցությունը համակարգելու լավ հնարավորություն են ընձեռում: 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվելԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցըBinance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվԳազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծըՉինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրողԳուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացելՄերձավոր Արևելքը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ․ Սի ԾինփինԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված