Ուկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանը Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ է Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Մեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետ Չինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռ Ջորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարով Էդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերում Կրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենա Tesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետ Ռումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացել Սա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ին Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնում 

Ես ընդունում եմ, որ պարտվել եմ. Տիգրան Խուդոյան

Քաղաքական

Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներից դժգոհ են Վայոց ձորի մարզի Շատին համայնքի բնակիչները: Նրանք նախորդ օրը վաղ առավոտից փակել էին Եղեգնաձոր-Վարդենիս ճանապարհը՝ պահանջելով չեղարկել ընտրության արդյունքները և համայնքը չհանձնել նորընտիր ղեկավար Արթուր Ստեփանյանին: Նրանք պահանջում են, որպեսզի համայնքը ղեկավարի իրենց գյուղապետ Տիգրան Խուդոյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Շատինի համայնքապետ Տիգրան Խուդոյանը նշեց, որ ինքը բնակիչներին բազմիցս խնդրել է հանդարտվել, քանի որ ինքը ծանր չի տանում իր պարտությունը. «Ես հանդիպել եմ բնակիչներին, ասել եմ, որ ճանապարհ փակելն օրինական չէ: Հավաքվում են, իրենց դժգոհությունն արտահայտում են, բայց ճանապարհը բաց է: Ամեն դեպքում՝ ընտրությունը կայացված է, առաջին իսկ օրվանից ընդունել եմ դա: Ձայների տարբերությունը մեծ չի եղել, բայց ժողովուրդը նրան է ընտրել»,- ասաց Տիգրան Խուդոյանը: 

Անդրադառնալով իր և ՏԻՄ ընտրություններում հաղթած Արթուր Ստեփանյանի հարաբերություններին՝ Խուդոյանը նշեց. «Լավ կամ վատ չկա, ուղղակի հարաբերություն չկա ու վերջ: Ես որևէ մեկի հանդեպ չարացած չեմ: Մի անգամ իրենք են խնդիր սարքել Շատինում հիվանդանոցի նախկին շենքի հետ կապված, որը ես առաջարկում էի վերածել մանկապարտեզի և հիմա շինարարություն է գնում, իսկ իրենք դժգոհեցին: Բայց ես ճիշտ եմ արել, շենքը տվել եմ համայնքին, ժողովրդին»,- նշեց Խուդոյանը:

Տիգրան Խուդոյանի խոսքով՝ հիվանդանոցի այդ շենքի վրա աչք է ունեցել Արթուր Ստեփանյանի կնոջ քույրը, ով ցանկացել է սեփականաշնորհել և իրենը դարձնել այն, իսկ Խուդոյանը դիմել է կառավարություն՝ տարածքը համայնքին տրամադրելու խնդրանքով, որպեսզի այն վերածվի մանկապարտեզի: Արթուր Ստեփանյանի մերձավորներն էլ դժգոհել են՝ ասելով, որ պետք է շենքն իրենց տրվեր, ոչ թե համայնքում մանկապարտեզ կառուցվեր:

Խուդոյանի պնդմամբ՝ Արթուր Ստեփանյանը ընտրությունների ժամանակ հովանավորվել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից. «Դա ակնհայտ էր բոլորի համար: Կարող եք իր քարոզարշավի տեսանյութը նայել և կհամոզվեք: Ամեն մարդ յուրովի է պատկերացնում, թե ինչ է նշանակում որևէ կուսակցության անդամ լինել: Կուսակցությունն էլ ունի կանոնադրություն, գրված-չգրված պարտականություններ: Արդեն իր խնդիրն է, որ ինքը ՀՀԿ անդամ լինելով՝ իրեն աջակցում է ԲՀԿ-ական Բագրատյան Սերգեյը»: 

Հնարավո՞ր է՝ հենց դրանով էր պայմանավորված Արթուր Ստեփանյանի հաղթանակը ՏԻՄ ընտրություններում, Խուդոյանը չբացառեց.

«Ամեն ինչով է պայմանավորված: Ցանկացած մեկ քվեով, մեկ հորդորով է պայմանավորված, ուր մնաց թե պատգամավորի հորդորով պայմանավորված չլինի: Ի վերջո՝ ընտրություն է, ցանկացած բանով պայմանավորված է,  իհարկե՝ նաև դրանով»:

Խուդոյանը նշեց, որ տեղյակ չէ՝ գյուղի բնակիչները կշարունակե՞ն բողոքը թե ոչ, բայց ինքը պատրաստվում է ևս մեկ անգամ հանդիպել և հորդորել համակերպվել ընտրության արդյունքների հետ:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բելգիայի վարչապետը հանդիպել է Ֆիլիպ թագավորի հետ՝ բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետոՆիդեռլանդներում հասարակական տրանսպորտի աշխատողները գործադուլ են սկսելՏաջիկստանը ՄԱԿ-ին ծանուցել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանիայի հարյուրավոր դպրոցներ պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացելԿիևը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության հարցով քառակողմ հանդիպմանը․ Զելենսկի Բելգիացիների թագավորը չորրորդ անգամ չի ընդունել վարչապետի հրաժարականը Կիևի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-իԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովNvidia-ն դուրս է մնացել խոշորագույն ընկերությունների եռյակից՝ կապիտալիզացիայի 14% անկումից հետոՈւկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկըԲոլսոնարուի մոտ աղիքային սուր անանցանելիություն է ախտորոշվել․ նա վերակենդանացման բաժանմունքում էՈւկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանըՄոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիր
Ամենադիտված