Դոդոնը կժամանի Հայաստան
Հայաստան
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նոյեմբերի 9-11-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մոլդովայի Հանրապետության Նախագահ Իգոր Դոդոնը:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com -ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում նախատեսված են Մոլդովայի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:
Հանրապետության Նախագահի նստավայրում կայանալիք հայ-մոլդովական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Իգոր Դոդոնը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Մոլդովայի Հանրապետության Նախագահը կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Հայաստանի շախմատի ակադեմիա: Նախագահ Դոդոնը նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է