Իմ հեռանալուց հետո Շվեդիայի ընտրանուց ոչ ոք շատ բան չի ակնկալում. Իբրահիմովիչ
Սպորտ
Շվեդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը խոսել է Շվեդիայի ընտրանու առաջիկա խաղի մասին: Շվեդները Մունդիալ 2018թ-ի ուղեգիր նվաճելու համար ուժերը կչափեն Իտալիայի հավաքականի հետ:
«Սպասվում է երկու հիանալի խաղ, որը բարդ է լինելու երկու թիմերի համար էլ: Մրցակիցներն ամեն ինչ կանեն աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար:
Ինչ ես հեռացել եմ Շվեդիայի հավաքականը խաղում է առանց ճնշման, ոչ ոք նրանցից շատ բան չի ակնկալում՝ սկսած ԶԼՄ-ներից մինչև երկրպագուներ: Երբ ես խաղում եմ մակարդակը բարձրանում է, իսկ իմ բացակայության ժամանակ այն իջնում է: Այս կազմը հիանալի կոլեկտիվ է, բայց քիչ պատասխանատվությամբ: Ֆուտբոլիստներն այնքան էլ փորձառու չեն, բայց նախագիծը հեռանկարային է»,-Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան