Եվս մեկ Կարապետյան՝ կառավարությունում
Քաղաքական
ՀՀ կառավարությունն Արմեն Կարապետյանին հաստատեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ կազմակերպված մրցույթն անցկացվել է և Կարապետյանը հաղթող է ճանաչվել: «Նա կառավարման համակարգում ունի երկարատև աշխատանքային փորձ»,- ասաց Մելքոնյանը:
Արմեն Կարապետյանը 2014-2016 թվականները զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Ընթացիկ տարվա օգոստոսից նա Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմը ղեկավարում է որպես պաշտոնակատար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն