ՖԱՖ-ը Հայաստան-Բելառուս հանդիպման համար երկրպագման երթ չի կազմակերպի
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը Բելառուսի դեմ կայանալիք խաղից առաջ երկրպագուների երթ չի անցկացնի:
«Հարգելի երկրպագուներ, ՖԱՖ-ը Հայաստան-Բելառուս հանդիպման համար երկրպագման երթ ու երկրպագման միջոցառումներ մարզադաշտի տրիբունայում չի կազմակերպելու:
Բոլոր ցանկացողները կարող են ՖԱՖ-ականների հետ միասին ներկա գտնվել հանդիպմանը և ՀՖՖ-ի գործողություններին արժանի փոխադարձ լռությամբ հետևել հանդիպման ընթացքին: ՖԱՖ-ը կլինի ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ տրիբունայում:
ՖԱՖ-ականներին կարելի է միանալ Վերնիսաժում գտնվող Նժդեհի արձանի հարևանությամբ՝ 16:00-ից: Մարզադաշտ կուղևորվենք 17:00-ին: Խաղի սկիզբը՝ 18:00»,- գրված է հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան