Ուկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանը Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ է Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Մեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետ Չինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռ Ջորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարով Էդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերում Կրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենա Tesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետ Ռումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացել Սա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ին Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնում 

2040-ին 4 մլն բնակչություն ունենալը ռեալ չէ. ժողովրդագետ

Հասարակություն

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 8-ին հանրապետության ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ անդրադառնալով ՀՀ-ում բնակչության աճին՝ ընդգծել է, որ համազգային նպատակ է մինչև 2040թ.-ը Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելը, որը, ըստ Նախագահի, թեև դժվարին, բայց իրականանալի խնդիր է: 

Թե որքանով է իրատեսական նախանշված թիրախային նպատակին հասնելը, ինչպես կարող ենք հասնել դրան և այլ հարցերի վերաբերյալ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց պատմական գիտությունների թեկնածու, ժողովրդագետ Արտակ Մարկոսյանի հետ: 

«4 միլիոն բնակչության հասնելու համար երկու ճանապարհ կա: Առաջինը՝ պետք է ունենալ բավականին լավ բնական աճ, ծնելիության բարձր ցուցանիշ, մահացության ցածր ցուցանիշ: Մեր ներկայիս բնական աճի ցուցանիշով 2040 թվականին ոչ մի ձև, հնարավորություն չունենք հասնելու նման թվաքանակի:

Այս տարվա տվյալներով, 2016 թ. թվերի համեմատ գրանցվել է 10 % ծնելիության անկում, և այսպիսի բնական աճի պայմաններում մենք նախագահի նշած ցուցանիշը չենք կարող ունենալ: Վերջին տվյալներով՝ մեր բնակչությունը մոտավորապես 2 մլն 891 հազար է, և եթե առաջին ամսվա տվյալներով ունենք մոտավորապես 7500 բնական աճ, ապա արդեն իսկ 2025 թվականին ունենալու ենք բացասական բնական աճ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մահերը գերազանցելու են ծնելիությանը, եթե միջոցառումներ չձեռնարկվեն:

Ժողովրդագետի կարծիքով՝ բնակչության աճի հասնելու երկրորդ ճանապարհը ներգաղթն է, որի համար, սակայն, նախադրյալներ են պետք. «Այսօրվա դրությամբ՝ այդ նախադրյալները չկան: Մենք միգրացիայի բացասական մնացորդ ունենք, մարդիկ ավելի շատ գնում են, քան վերադառնում: Պետք է նշեմ, որ այս երկու գործոններն էլ բնակչության աճ չեն ապահովի»,- նկատեց Մարկոսյանը: 

Մարկոսյանը նշեց, որ սա համապետական խնդիր է, որի համար պետք է ծրագիր մշակել, թե ինչպես հասնել 4 մլն բնակչության. «Մեզ համար ոչ թե ներգաղթն է խնդիրը, այլ մեր ամենամեծ խնդիրը ծնելիության մակարդը պահպանելն է, որովհետև 10 տոկոս անկումը շատ լուրջ խնդիր է մեզ համար: Եթե այս տեմպերով շարունակվի, մենք 2020-2021թ.թ.-ին արդեն իսկ կունենանք բացասական ցուցանիշ»,- նշեց նա՝ հավելելով, որ հարկավոր է նախևառաջ ներկայացնել հստակ կետերով ծրագիր:

Ժողովրդագետը համոզված է՝ ներկայում եղած ժողովրդագրական գործընթացներով՝ այդ թվաքանակին հասնելը ռեալ չէ:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բելգիայի վարչապետը հանդիպել է Ֆիլիպ թագավորի հետ՝ բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետոՆիդեռլանդներում հասարակական տրանսպորտի աշխատողները գործադուլ են սկսելՏաջիկստանը ՄԱԿ-ին ծանուցել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանիայի հարյուրավոր դպրոցներ պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացելԿիևը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության հարցով քառակողմ հանդիպմանը․ Զելենսկի Բելգիացիների թագավորը չորրորդ անգամ չի ընդունել վարչապետի հրաժարականը Կիևի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-իԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովNvidia-ն դուրս է մնացել խոշորագույն ընկերությունների եռյակից՝ կապիտալիզացիայի 14% անկումից հետոՈւկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկըԲոլսոնարուի մոտ աղիքային սուր անանցանելիություն է ախտորոշվել․ նա վերակենդանացման բաժանմունքում էՈւկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանըՄոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիր
Ամենադիտված