Լոս Անջելեսի քաղաքապետը գալիս է Հայաստան
Հայաստան
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Կարսեթը պատրաստվում է այցելել Հայաստան:
Ամերիկայի Հայ Դատի hանձնախմբի հետ հանդիպման ժամանակ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Կարսեթը հայտարարել է, որ ծրագում է Հայաստան և Արցախ այցելել՝ միաժամանակ նշելով, որ Հայաստանի և Լոս Անջելեսի միջև տնտեսական և մշակութային հարաբերությունները սերտացնելու նպատակով նոր ծրագրեր պետք է իրականացնի:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանն, անդրադառնալով քաղաքապետի այս հայտարարությանը, նշել է, որ Հայ Դատի հանձնախումբը բարձր է գնահատում Լոս Անջելեսի քաղաքապետի այս կառուցողական մոտեցումն Արցախի և Հայաստանի հարցում:
Նշենք, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի վարչության անդամները նույնպես դրական են գնահատել քաղաքապետ Կարսեթի՝ ՀՀ-ի և Արցախի հետ համագործակցելու պատրաստակամությունը՝ կարևորելով հանգամանքը, որ Լոս Անջելեսն ու Երևանը քույր քաղաքներ են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)