Ուկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանը Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ է Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Մեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետ Չինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռ Ջորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարով Էդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերում Կրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենա Tesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետ Ռումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացել Սա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ին Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնում 

Կարճ` հայ-մոլդովական հարաբերությունների մասին

Հրապարակումներ

Այսօր՝ 2017 թվականի նոյեմբերի 9-ին, Երևան է ժամանել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:

Ընդհանուր առմամբ, սա հայ-մոլդովական հարաբերությունների պատմության մեջ Մոլդովայի նախագահի առաջին այցն է Հայաստան, իսկ ահա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Մոլդովա 2013թ. հուլիսին: Այդ այցը, սակայն, կրում էր աշխատանքային բնույթ, ուստի Դոդոնի երևանյան այցը առաջին պաշտոնական այցն է երկու երկրների հարաբերությունների շրջանակներում:

Մինչ այս, համաձայն ՀՀ ԱԳՆ կայքի՝ աշխատանքային այցերով Հայաստան են ժամանել մոլդովացի այլ պաշտոնյաներ: Մասնավորապես, 2012թ. դեկտեմբերին Երևան են ժամանել Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը և Արևելյան գործընկերության և եվրոպական ինտեգրման նախարար Յուրի Լյանկեն: 2013 թվականի սեպտեմբերին Հայաստան է այցելել նաև Լյանկեին իր պաշտոնում փոխարինած Նատալյա Գերմանը:

Ինչպես հայտնի է, Մոլդովան Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Ադրբեջանի հետ մասնակցում է ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրին և, ի տարբերություն Հայաստանի, 2013 թվականին ստորագրել է ԵՄ հետ Ասոցացման ու Խորը և համապարփակ առևտրի մասին համաձայնագիրը:

Մոլդովայում, սակայն, հետագայում տեղի են ունեցել քաղաքական փոփոխություններ, ինչի արդյունքում 2016թ. նոյեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարելՌուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման և եվրասիական ինտեգրացիոն ծրագրերին միանալու կողմնակից Իգոր Դոդոնը:

Դոդոնի՝ Մոլդովայի հանրապետության սոցիալիստների կուսակցությունը, խորհրդարանում մեծամասնություն չունի և էականորեն զիջում է պրոեվրոպական կուսակցություններին: Այդ իսկ պատճառով Մոլդովայում Դոդոնի լիազորությունները խիստ սահամանափակ են, այդ թվում՝ արտաքին քաղաքականության հարցում: Այսպես, չնայած Դոդոնի պրոռուսական կեցվածքին և Մոսկվայի հետ ջերմ հարաբերություններին, Մոլդովան հրաժարվեց ընդունել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին տեղափոխող ինքնաթիռը, ավելին՝ Մոլդովայի ԱԳՆ-ն Ռոգոզին հռչակեց անցանկալի անձ:

Ներկայում Մոլդովայում ավելի մեծ իշխանության է տիրապետում խորհրդարանական մեծամասնության՝ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Պավել Ֆիլիպը, ով զբաղեցնում է երկրի վարչապետի պաշտոնը: Վերջերս այդ երկրի պաշտպանության նախարարի նշանակման հետ կապված պատմությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Դոդոնի քաղաքական հենակները չափազանց թույլ են: Մասնավորապես, Դոդոնը չկարողացավկանխել պաշտպանության նախարարի պաշտոնում Ֆիլիպի առաջադրած թեկնածուի նշանակումը, իսկ երկրի սահմանադրական դատարանը նշանակման արարողությունն իրականացնելու համար նախագահի լիազորությունները ժամանակավորապես հանձնեց խորհրդարանի խոսնակին:

Վերադառնալով հայ-մոլդովական հարաբերություններին՝ նշենք, որ համաձայն ՀՀ ԱԳՆ կայքի՝ երկու երկրների միջև ստորագրված են 17 համաձայնագրեր և մեկ հուշագիր:

2014 թվականի տվյալներով՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 2.5 միլիոն ԱՄՆ դոլար: Հայաստանը 2014-ին Մոլդովա է արտահանել 527.1 մլն դոլարի ապրանք (հիմնականում՝ ծխախոտի հումք, փայտե տակառներ, դեղամիջոցներ, գրանիտ, բազալտ և այլն) և ներմուծել 2 միլիոն 48 հազար դոլարի ապրանք (հիմնականում՝ գործած գորգեր, արևածաղկի ձեթ, շինարարական դետալներ, խցաններ, շշերի կափարիչներ և այլն):

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բելգիայի վարչապետը հանդիպել է Ֆիլիպ թագավորի հետ՝ բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետոՆիդեռլանդներում հասարակական տրանսպորտի աշխատողները գործադուլ են սկսելՏաջիկստանը ՄԱԿ-ին ծանուցել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանիայի հարյուրավոր դպրոցներ պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացելԿիևը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության հարցով քառակողմ հանդիպմանը․ Զելենսկի Բելգիացիների թագավորը չորրորդ անգամ չի ընդունել վարչապետի հրաժարականը Կիևի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-իԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովNvidia-ն դուրս է մնացել խոշորագույն ընկերությունների եռյակից՝ կապիտալիզացիայի 14% անկումից հետոՈւկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկըԲոլսոնարուի մոտ աղիքային սուր անանցանելիություն է ախտորոշվել․ նա վերակենդանացման բաժանմունքում էՈւկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանըՄոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիր
Ամենադիտված