Մահացել է «Ջեյմ Բոնդի աղջիկը»
Գերմանացի դերասանուհի Կանրին Դորը, որը 1967 թվականի ֆիլմում մարմնավորել Է 007 գործակալ Ջեյմս Բոնդի աղջկան, վախճանվել է Մյունխենի ծերանոցում: Այդ մասին հայտնել Է Bild հրատարակությունը:
Դերասանուհին 79 տարեկան էր: Նշվում է, որ նրա վիճակը խիստ վատացել էր անցյալ տարի, երբ Դորն ընկել էր փողոցում՝ ծոծրակով բախվելով մայթեզրին: Այդ ժամանակվանից նրան այդպես Էլ չհաջողվեց վերականգնվել: Դորը ծնվել Է 1938 թվականին Վիսբադենում: Դերասանուհին ճանաչում է ձեռք բերել Շոն Քոնների մասնակցությամբ «Միայն երկու անգամ ես ապրում» 1967 թվականի ֆիլմում չարագործ Հելգա Բրանդտի դերի շնորհիվ՝: Գերմանացի դերասանուհին նաեւ նկարահանվել Է «Ես նրան լավ գիտեի», «Վինետուն՝ Ինչու-Չունի որդին», «Տոպազիոն» և այլ կինոնկարներում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը