Հայաստանի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղի շրջանակներում Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Բելառուսի ազգային ընտրանուն:
Դիմակայությունն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով 4:1 հաշվով:
11 մետրանոցը իրացրեց Հներիխ Մխիթարյանը սակայն դարպասապահը հետ մղեց այն. կրկնակի անդրադարձից հետո բելառուսցիների դարպասը 41-րդ րոպեին գրավեց Արաս Օզբիլիսը:
4 րոպե անց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց մերոնց գոլային առավելությունը:
2:0 հաշվով էլ թիմերը գնացի ընդմիջման:
Հանդիպման 55-րդ րոպեին Ռումյանն Հովսեփյանը հաշիվը դարձրեց 3:0, իսկ մեկ րոպե անց Բելառուսի ընտրանու կազմում 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Անտոն Սարոկան:
84-րդ իր նորամուտը ազգային հավաքականում գոլով նշեց Էրիկ Վարդանյանը:
Արթուր Պետրոսյանի սաները հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի նոյմեբերի 13-ին Հանրապետական մարզադաշտում: Մրցակիցը Կիպրոսի ընտրանին է:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան