Աուտիզմով երեխաների կրթության և զբաղվածության ցերեկային կենտրոնը կվերանորոգվի
Հասարակություն
«Աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաներ»-ի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ հաշվի առնելով Հայաստանում աուտիզմի տարածման չափերը և աուտիզմով երեխաների հասունացման գործոնը, անհրաժեշտ է դարձել դեռահաս և մեծահասակ աուտիստների կրթության և զբաղվածության ցերեկային կենտրոնի վերանորոգումը:
Դրա համար անհրաժեշտ գումարը կհատկացվի «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրով նախատեսված միջոցների խնայողություններից:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը