«Հոգեբանական առումով շատ լավ էր, որ հաղթանակ տարանք». Հովհաննես Համբարձումյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը Բելառուսի դեմ ընկերական խաղում 4:1 հաշվով հաղթանակից հետ խոսեց լրագրողների հետ:
«Լավ հանդիպում անցկացրեցինք: Հոգեբանական առումով շատ լավ էր, որ հաղթանակ տարանք: Հուսով եմ՝ կշարունակենք նույն տեմպով, որովհետև նոր փուլ է առջևում սպասում մեզ և լավ հնարավորություն ունենք Եվրոպայի առաջնությանը մասանակցելու:
Խոսելով ավագի թևկապը կրելու մասին ֆուտբոլիստը ասաց, որ հիանալի զգացողություններ ունի:
«Կարծում եմ, կուրաքանչյուր ֆուտբոլիստ էլ ցանկանում և մտածում է հավաքականի ավագը լինելու մասին: Շատ ֆուտբոլիստներ էին բացակայում, այդ պատճառով ավագի թևկապն ինձ հասավ»,- ասաց Համբարձումյանը:
Նշենք, որ Համբարձումյանը ավագի թևկապը կրեց Մխիթարյանի փոխարինումից հետո:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան