Արթուր Պետրոսյանը կմնա ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ևս երկու տարի կմնա զբաղեցրած պաշտոնում:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետրոսյանը:
«Բելառուսի հետ խաղի ոչ մի կապ չունի Հայաստանի հավաքականում իմ ապագայի հետ: Մենք երկարաձգելու ենք պայմագիրը ՀՖՖ-ի հետ ևս երկու տարով: Հետո կտեսնենք թե ինչ կլինի: Մեր առաջ դրված հաջորդ խնդիրը Ազգերի լիգայում լավ հանդես գալն է: Նպատակ ունենք խմբային փուլից դուրս գալ»,- ասաց Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Արթուր Պետրոսյանը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրեց 2016 թվականին հոկտեմբերին՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր: Մեկ ամսից ավել է, ինչ լրացել է պայմանագրի ժամկետը, որը մինչ օրս չի երկարաձգվել:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան