Հայաստանի հավաքականը տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ ունի. Կրիուշենկո
Սպորտ
Ֆուտբոլի Բելառուսի ազգային թիմի գլխավոր մարզիչ Իգոր Կրիուշենկոն Հայաստանի դեմ խաղից հետո խոսել է հանդիպման մասին.
«Հայաստանի դեմ խաղի հաշիվը ցույց չի տալիս խաղի ընթացքը: Սակայն մեզ չհաջողվեց իրացնել մեր հնարավորությունները: Դեռևս 0:0 հաշվով ժամանակ պետք է կարողանայինք առավելագույն արդյունաք ստանայինք գրոհների ժամանակ: Սակայն ֆուտբոլիստներս վարպետությամբ չփայլեցին: Գուցե թիմի վրա ազդեց նշանակված 11 մետրանոց հարվածը:
Մրցակիցը տեխնիկակպես լավ պատրաստված ֆուտբոլիստներ ունի: Հայաստանի հավաքականի խաղերը նայելիս առանձնացրել էի Մխիթարյանին ու Պիզելիին:
Մեր հենակետային պաշտպանները պետք է փակեին նրանց:»,- ասել է Կրիուշենկոն:
Հիեցնենք, որ Հայաստանի ընտրանին հաղթեց 4:1 հաշվով:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան