Ուրախ եմ, որ հավաքականում նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձա. Էրիկ Վարդանյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը ուրախ է ընտրանու կազմում նորամուտի խաղում գոլի համար, սակայն համարում է, որ պետք է շարունակի աշխատել:
«Տպավորություններս շատ լավն են, բայց պետք է անցնենք առաջ: Վաղը երիտասարդականի հետ խաղ ունեմ, պետք է այս հաղթանակի մասին մոռանալ ու պատրաստվել դրան: Ես ինձ ավելի շատ երիտասարդական թիմի խաղացող եմ համարում, հույս ունեմ, որ ամբողջ հանդիպմանը կմասնակցեմ, եթե, իհարկե, կարողանամ ինձ լավ դրսևորել: Շատ ուրախ եմ գոլիս համար, բայց վաղվա խաղն է արդեն ինձ համար կարեւոր դառնում: Խաղից խաղ պետք է փորձեմ ավելացնել», լրագրողների հետ զրույցում ասաց Վարդանյանը:
Լուսանկարը՝ Armsport.am


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան