Հռոմի պապը խնդրել է հոգևորականներին չլուսանկարել իրեն պատարագի ժամանակ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսին վշտացրել է պատարագների ժամանակ բջջային հեռախոսների առատությունը, որոնց օգնությամբ ծխականներն ու հոգևորականները նկարահանում են արարողությունը։
«Ինձ համար շատ վշտալի է, երբ ես պատարագ եմ անցկացնում այստեղ՝ հրապարակում կամ բազիլիկայում, և տեսնում այդքան շատ վեր բարձրացրած հեռախոսներ, ընդ որում ոչ միայն հավատացյալների ձեռքում, այլև քահանաների և եպիսկոպոսների մոտ»,-վրդովվել է հովվապետը։
Քահանայապետն ընդգծել է, որ պատարագը ներկայացում չէ, և կոչ արել սմարթֆոնի նման ձեռքից ցած չդնել Աստվածաշունչը։ Ֆրանցիսկոս պապն անձամբ պարբերաբար օգտվում է սոցցանցերից՝ հավատացյալների հետ շփվելու համար։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի թվիթերյան էջին բաժանորդագրված է 40 մլն մարդ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն