Քաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթությունները Պատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծացում․ հոգեբանի մեկնաբանությունը Մակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականը Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ COP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդել Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր Տան բակում պահում էր կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ Մի քիչ աջ, հետո՝ ձախ, հո՛պ վարպետ, հերիքա՝ դիր, «շկաֆի» պես ե՞ն շարժելու Արծվաշենը․ Զոհրաբյան 99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի Նեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացել 

«ՀԺ». Եթե դու Մարտի 1-ի զոհի ծնող ես.... Սամվել Հարությունյանի հոր նամակը վարչապետին

Հայկական Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«2008 թվականի Մարտի 1-ի զոհերից  Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը բաց նամակով դիմել է վարչապետին եւ խնդրել, որ նամակը հրապարակվի նաեւ «Հայկական ժամանակում»:

Զոհվածի հոր հոգեցունց նամակը ներկայացնում ենք ստորեւ.

«Պարոն վարչապետ,

Արդեն անցել է իննուկես տարուց ավելի ժամանակ, երբ 2008-ի մարտի 1-ին զոհվեցին բոլորովին անմեղ մարդիկ, ու մինչ օրս ոչ մի մարդասպան դեռ չի պատժվել, որի համար մենք՝ զոհերի ծնողներս, խոր ցավ ենք ապրում:

Այս վերջին ժամանակներս տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից լսում ենք բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատությանը վերաբերող հարցերի մասին, բայց ոչ ոք Մարտի 1-ին վերաբերող որեւիցե մի բառ չի խոսում, եւ այդպես էլ անարդարությունների հետ կողք-կողքի ապրում ենք, զերծ չենք մնում նաեւ որոշ պաշտոններ զբաղեցրած մարդկանց ակնհայտ ճնշումներից, որի արդյունքում ունենում ենք թե առողջական, թե նյութական մեծ վնասներ:

Եթե դու Մարտի 1-ի զոհի ծնող ես, ուրեմն կարող են 64 տարեկան կնոջը թոշակ չտրամադրել, բժիշկները կարող են քո ընտանիքի անդամներից մեկին վիրահատել, մի օրգանը հեռացնել առանց որեւէ մեկին տեղյակ պահելու: Դրա մասին դու իմանում ես յոթ տարի հետո միայն: Այդ պատճառով ես վերցրել եմ բարձր տոկոսով վարկեր, եւ յոթ տարի շարունակ տարբեր բուժհաստատությունների վրա ապարդյուն ծախսել այդ գումարները, մինչեւ հիմա գտնվում եմ այդ տոկոսների, տույժ-տուգանքների բեռի տակ: Իսկ երբ դիմում ես համապատասխան մարմիններին, այդ բժիշկների վրա հարուցվում է քրեական գործ, բայց ոչ ոք չի պատժվում: Թե ինչպես են նրանք խուսափում պատասխանատվությունից, դա հիմա պարզից էլ պարզ է:

Կարող են քո կողմից մշակված խաղողը չընդունել, 14 տոննա խաղողը դուրս հանել գործարանից անհիմն պատճառաբանությամբ, 20 տոննայի պայմանագիրը տարեցտարի նվազեցնել, հասցնելով 12 տոննայի՝ այն դեպքում, երբ ես տանն ունեմ երեք անչափահաս երեխա, որոնցից մեկը՝ հորից որբ մնացած, եւ որդու կիսակառույց գերեզման, որը մինչ օրս չեմ կարողանում ավարտին հասցնել:

Գյուղապետը կարող է քեզանից խլել քո կողմից մշակվող հողակտորը եւ նվիրել իր մարդկանցից մեկին, անգամ, երբ դու այդ հողի համար նախնական վճարում ես կատարել: Վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եթե դու ձայնդ տվել ես «Բարգավաճ»-ին, ուրեմն դու որոշ մարդկանց մոտ զայրույթ ու թշնամանք ես առաջացրել:

Պարոն վարչապետ, ձեզանից ակնկալում եմ այս հարցերի արդարացի լուծում, իսկ եթե արդարությունն այդպես էլ օդից կախված մնա, ինչպես որ եղել է մինչեւ հիմա, ինձ մնում է հավաքել ընտանիքս եւ հեռանալ ինձ համար ոչ ցանկալի մի վայր, թողնելով ամեն ինչ, քանի որ արդեն ի վիճակի չեմ իմ որդուն սպանողների հետ քայլել նույն հողի վրա եւ նույն օդը շնչել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՊատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծացում․ հոգեբանի մեկնաբանությունըՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցերՏան բակում պահում էր կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակՄի քիչ աջ, հետո՝ ձախ, հո՛պ վարպետ, հերիքա՝ դիր, «շկաֆի» պես ե՞ն շարժելու Արծվաշենը․ Զոհրաբյան99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանԻսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսիՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացելԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջՀայաստանն ու ՊՀԾ-ն կարևորել են դպրոցական սննդի ազգային համակարգի զարգացումն ու փորձի փոխանակումը36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության ՎարչությունՊահպանե՛ք բնությունը․ «ԱՅԲ» դպրոցի սաները մասնակցում են COP17-ինԹրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքըՀայաստանն ու Կոլումբիան ներկայացրել են վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված միջազգային կոալիցիանԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. ՌուբիոՔայլի Ջենները առաջին անգամ մասնակցել է «Victoria’s Secret»-ի ցուցադրությանըՈւկրաինայում վիրավոր զինվորին տարհանել են դրոնովՔննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը«Դեղին բաճկոնավորները» հայտարարել են Ֆրանսիայում նոր բողոքի ցույցերի պլանների մասինՖրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվելՊաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ ԹրամփՄիլանում տեղի ունեցած անկարգություններից հետո 32 մարդ է ձերբակալվելԼեհաստանը հայտնել է ուկրաինացիների զանգվածային արտագաղթի մասինHAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ ԵրևանումՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել․ հայտնի են անուններըՖրանսիայում սկսվել է անկարգությունների հետաքննության լայնածավալ գործողությունՖրանսիայի մի քանի շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվիԿատարը կուժեղացնի իր օբյեկտների պաշտպանությունը Իրանի հարվածներից հետոԱդրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոններըԵկեղեցին հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի դեմԼատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը․ ծառայությունը պարզաբանել էՀույն ուսուցիչները հոկտեմբերի 21-ին 24-ժամյա գործադուլ կանցկացնենՍևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ԴատախազությունՈւկրաինան խոստովանել է, որ իր անօդաչու թռչող սարքով խախտել է Լիտվայի օդային տարածքը«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվիՄասիսի նախկին քաղաքապետի մտերիմը մեղադրվում է դատական նիստի մասնակցին սպառնալու և ցուցմունքները փոխել հարկադրելու համարՆեթանյահուն սպառնում է Իսրայելի հակառակորդներին նոր հզոր հարվածներովՌաֆիկ Համբարձումյանը հեռանում է բլոգերությունից․ պատճառը նաև ատելության ալիքներն ենՎրաստանը պնդում է, որ ԵՄ-ն կործանում է Եվրոպայի քաղաքակրթությունըԿանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտվելԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին չի կարողացել ստանալ հրթիռի արձակման վերաբերյալ հետախուզական տվյալներԵկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք՝ Հայաստանի համար. Տեր ՎրթանեսՄասկը խոստացել է SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայիԱրհեստական բանականության գործարանի տարածքում վերամբարձ կռունկի դիտաշտարակից ենթակապալառու աշխատակիցը ընկել է ու մահացելՄարսելում զանգվածային միջոցառումները արգելվել են անկարգությունների պատճառով Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրը
Ամենադիտված