Վահան Շիրխանյանի գործով ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել
Իրավունք
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Աննա Մարալյանը, ով ՄԻԵԴ-ում իրականացնում է Նորք Մարաշ վարչական շրջանում «Զինված հանցախմբի» գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպանությունը՝ տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Վահան Շիրխանյանի գործով որոշում է կայացրել:
«Որոշում է կայացվել՝ 39-րդ կանոնը կիրառելու մասին: Որոշումը կայացվել է երկու կետով: Առաջինը՝ պետք է պարոն Շիրխանյանին անհապաղ պատշաճ բուժօգնություն ցուցաբերել, երկրորդ՝ կողմերը պետք է միասին բժշկական հանձնաժողով կազմեն, որը պետք է որոշում կայանցնի, թե ինչ բուժօգնություն է հարկավոր պարոն Շիրխանյանին»,- ասաց նա՝ հստակեցնելով՝ պետությանը պարտավորեցրել է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ նրա առողջական վիճակը ճիշտ գնահատելու և անհրաժեշտ բուժումն ապահովելու համար:
Նրա խոսքով՝ գործընթացին պետք է ներգրավվեն մասնագետներ թե՛ պետության, թե՛ Վահան Շիրխանյանի կողմից հրավիրված, նաև՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ արտերկրից:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին