Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար 

Պայքար հանուն ապագայի. նոր սերունդը իր վճռական ձայնն է բարձրացնում

Վերլուծական

Երբ ոմանց մտքում հղանում էր տարկետման իրավունքը տոտալ կերպով վերացնելու մասին գաղափարը, քչերը կարող էին պատկերացնել, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ընդունումը կարող էր բողոքի նման մեծ ալիք առաջ բերել. արդեն  քանիերորդ օրն է` Հայաստանի ուսանողական հանրությունը չի դադարում իր արդարացի բողոքի ձայնը հնչեցնել խտրականության հստակ էլեմենտներ պարունակող օրենքի դեմ:

Բողոքավորների պահանջն, ըստ էության մեկն է` արդարություն ու հավասարություն` բոլորի համար: Այս իմաստով նկատենք,որ չնայած օրենքի կողմնակիցները որպես իրենց տեսակետի հիմնավորում հաճախ բերում են հենց արդարությանն ու հավասարությանը հետամուտ լինելու ձգտումը, սակայն միանշանակ է, որ մեր երկրում սոցիալական հավասարության խնդիրն (բառիս ամենալայն իմաստով) այնպիսի երանգներ է ձեռք բերել, որ ցանկացած նման պատճառաբանություն, մեղմ ասած, խիստ անհամոզիչ է թվում՝ նույնիսկ ամենամիամիտներին: Իսկ կասկածելու առիթ, ինչպես հասկանալի է, օբյեկտիվորեն առկա է, քանի որ այդպես էլ անհասկանալի է մնում այն, թե ինչու սույն նախաձեռնության հեղինակները չեն փորձում սեփական օրինակով ցույց տալ հասարակությանը, որ խնդիրը ոչ այնքան բանակում թվաքանակի հարց լուծելն է, որքան արդարության վերականգնումը: Վերջիվերջո, ինչպես «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանն էր Past.am-ին տված իր հարցազրույցում դիպուկ կերպով նկատել` խոսելով այս հույժ կարևոր հարցի մասին, մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ոչ թե ընդդեմ զինծառայության` որպես այդպիսին, այլ այն ընտրողական վերաբերմունքի, որն, ըստ էության, ցուցաբերվում է հասարակության տարբեր շերտերի` ընտրյալների ու սովորական մահկանացուների հանդեպ:

Եվ իրոք, հարց է առաջ գալիս` ո՞վ է ասել, որ, պատկերավոր ասած, տարկետման իրավունքից օգտվելու անբեկանելի իրավունք պետք է ունենան միայն այն չինովնիկներն ու նրանց մտերիմները, ովքեր իրենց տաքուկ գրասենյակներում թիկն տված կյանքն են վայելում: Ինչո՞ւ նրանք ու նրանց զավակները ժամ առաջ չեն շտապում սեփական օրինակով ապացուցել հարցի վերաբեյալ ունեցած ենթադրյալ անկողմնակալությունը. թո՛ղ բարեխղճություն ցուցաբերեն ու  օրենքի նախագիծ ներկայացնեն օրենսդիրին, որով այսուհետ բոլոր չծառայած չինովնիկներին (Հայաստանում այդպիսիների թիվը չափից դուրս մեծ է) ևս կպարտադրվի մոռանալ «տարկետում» ասվածը ճիշտ այնպես, ինչպես ուսանողներին են պարտադրում անել: Վարդանյանի խոսքերով` միգուցե առաջին գծում հայտնվելուց հետո միայն նրանք իրենց վերաբերմունքը փոխեն պետության նկատմամբ ու վերաարժևորեն «հայրենիք» ասվածը…

Մի բան հստակ է` ուսանողների պայքարն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ հանուն գաղափարի, հանուն կարևոր իդեալների, հանուն վաղվա սերնդի ապագայի համար մղվող արդարացի պայքար է: Երբեք պետք չէ մոռանալ, որ այն, ինչ չհաջողվեց նախորդ ու ներկա սերունդներին, անպայման հաջողվելու է եկողին, ու պայքարը հենց հանուն դրա է, հանուն նոր սերնդի` Հայաստանի ապագան սեփական ձեռքերով կերտելու իրավունքի ձեռքբերման:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում
Ամենադիտված