Երևանի Կենտրոն վարչական շրջանում կոտրել են Տարոն Մարգարյանի Nissan Skyline-ը և այնտեղից գողացել պայուսակն ու տան բանալիները, պայուսակում եղել է գումար
Արտակարգ Պատահար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ նոյեմբերի 9-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ՝ 26-ամյա Տարոն Մարգարյանը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել է, որ նույն օրը, ժամը 20։00-ից մինչև 22։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ալեք Մանուկյան փողոցի թիվ 9 շենքի բակում կոտրել են իրեն պատկանող ու կայանված վիճակում գտնվող Nissan Skyline մակնիշի ավտոմեքենայի ապակին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ. Մարգարյանը հայտնել է, որ ավտոմեքեայի սրահից գողացել են պայուսակը, որի մեջ եղել է գումար, ինչպես նաև տան բանալիները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը