Լուսանկարներ. Աղբանո՞ց է, թե Երևանի դարպասը
Լուսանկարներ
Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Սերգեյ Ղահրամանյանը facebook սոցցանցի իր էջում գրում է.
Չգիտեմ դուք ոնց, բայց սա իմ համար ի սկզբանե անընդունելի է, Երևանի «դարպաս» համարվող կայարանը, ու պատմամշակութային արժեք ներկայացնող Սասունցի Դավթի արձանը այս մի քանի կադրերը լրիվ 0-ի են հավասարեցնում:
Գիտեմ, հիմա երկաթգիծը զարգացած չի, բայց ամեն դեպքում Վրաստանից թեկուզ տուրիստ է գալիս, դուրս է գալիս ու հոպ... ինչ ա տեսնում.. կամ զբոսաշրջիկը գալիս ա Սասունցի Դավթի արձան տեսնելու ու ինչ ա տեսնում... ամեն դեպքում կարող եք ձեր կարծիքն էլ արտահայտել:
Նամակով դիմել էի, որ գոնե կարգավորեն մաքրությունը, պատասխանը եկել է, կարդացեք կից նկարում, բայց փաստացի առևտուրը ժամը 9-ին եթե նույնիսկ դադարեցված էլ լինի, նայեք նկարներից մեկի մեջ ժամը՝ 10:19, 1 ժամ 19 րոպե անցած, ու այդտեղ մաքրությունը 0:
Նկարները հին են, ամսաթվին մի նայեք, բայց հստակ այդ օրվա և այդ ժամին է: Ես էլ երբ ուսանող էի, այդ հատվածով անցնելուց շնչառությունս պահած էի անցնում:
էլի թող լինի շուկա, բայց դե ոչ սենց էլի:
Հիմա կասեն տուն են պահում, ինչի Մալաթիայում որ փակ տանիքի տակ են վաճառում վատ ա վաճառվում :Ճ, էլի տուն են պահում, ու այնտեղ ոչ մի արձան էլ չկա :Ճ
Նամակի մեջ գրած ա՝ «պահպանելով սանիտարահիգիենիկ և այլ նորմերը»: Սանիտարահիգիենիկը հաստատ պահած չի, այլ նորմերը ոչ էլ հետաքրքիր ա:
Սա ձեզ դուր ա գալի՞ս: Մենակ ճիշտ ասեք էլի: Չգիտեմ, իմ պատկերացրած քաղաքում սենց բան չպետք ա լիներ: Ոնց որ քռչի բազար սարքեն Զվարթնոց օդանավակայանի դիմաց:
Նկարները Վալյա Շաթոյանից:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում