Փրկարարները Նուբարաշենում երկու ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 10-ին, ժամը 13:00-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի գարեզմանատանը 2 ավտոմեքենա արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra» մակնիշի 35 LZ 809 (վարորդ Ա. Խ.) և «ՎԱԶ 2106» մակնիշի 35 NT 961 (վարորդ Կ. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը