Ինչո՞ւ են շիկահերներին անխելք համարում
Պատմաբանները կարծում են, որ բաց գույնի մազերը ենթագիտակցորեն ասոցացվում են զարգացած ուղեղի և սուր մտքի հետ: Դրա պատճառը խոր արմատներ ունի և գալիս է այն ժամանակներից, երբ էքստրեմալ պայմաններում գոյատևածների կյանքի փորձը չափազանց բարձր էր գնահատվում: Հին ժամանակներում մեծարում էին տարեց մարդկանց, այսինքն նրանց, ովքեր կարողացել էին հասնել պատկառելի տարիքի: Այդ իսկ պատճառով, բաց գույնի մազերով կանայք ևս մեծ ուշադրության էին արժանանում և ենթագիտակցորեն ավելի ցանկալի էին:
Պաշտամունքի հասնող նման վերաբերմունքն անմիջապես ազդում էր վարքագծի վրա: Շիկահերները կարող էին իրենց թույլ տալ ավելի պատասխանատու կերպով մոտենալ իրենց երեխաների հոր ընտրությանը, նրանց համակրանքին ավելի բարդ էր արժանանալ: Արդյունքում, վիրավորված տղամարդիկ սկսեցին պնդել, որ շիկահերներն անխելք են: Բրիտանացի և ամերիկացի գիտնականները պնդում են, որ չնայած ընդունված կարծրատիպին՝ շիկահերները շատ ավելի վճռական և ինքնավստահ են, քան սևահերները:
Աղբյուրը՝ ԱՅՍՏԵՂ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը