Մարզչի խոսքից հետո Նեյմարն ասուլիսին չի կարողացել զսպել արցունքները (տեսանյութ)
Տեսանյութեր
ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարը` Բրազիլիայի և Ճապոնիայի հավաքականների միջև խաղից հետո կայացած ասուլիսին չի կարողացել զսպել արցունքները՝ գլխավոր մարզիչ Տիտեի խոսքից հետո:
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել Նեյմարի և ՊՍԺ-ի գլխավոր մարզչի միջև լարված հարաբերությունների մասին:
Ֆուտբոլիստը ժխտել է այդ ամենը: Թեմային է անդրադարձել նաև Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը.
«Մարդիկ մշտապես ասում էին, որ խնդիր ունեմ Նեյմարի հետ: Մենք հոգնել ենք դա լսելուց: Կարող եմ ասել, որ Նեյմարը անհատականություն է և ունի բնավորություն: Մենք կատարյալ չենք. մենք մարդիկ ենք: Երբեմն սխալ ենք արձագանքում: Ես էլ եմ այդպես վարվել իմ կարիերայի ընթացքում: Բաց մենք պետք է զգույշ լինենք, երբ խոսում ենք մարդու էության և բնավորության մասին: Ես կարող եմ խոսել Նեյմարի բնավորության, էության և մեծ սրտի մասին», — Տիտեի խոսքը մեջբերում է Fox Sports-ը:
Մարզչի խոսքից հետո Նեյմարն արտասվել է և հեռացել ասուլիսի սրահից:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան