Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը այս տարվա վերջին հանդիպումն անցկացրեց:
Արթուր Պետրոսյանի թիմը Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Կիպրոսի ընտրանուն:
Հանդիպմանը 5 գոլ գրանցվեց. մերոնք հաղթեցին 3:2 հաշվով:
Խաղի 17-րդ րոպեին իր առաջին գոլը ընտրանու կազմում խփեց Հայկ Իշխանյանը, առաջին խաղակեսի վերջնամասում՝ 38-րդ րոպեին դաշտի տերերը երկրոդ գոլը խփեցին. այս անգամ աչքի ընկավ Վարազդատ Հարոյանը:
Մերոնց վերջին գոլը 63-րդ րոպեին խփեց հավաքականի ավագ Հենրխ Մխիթարյանը, վերջինս անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը:
Հյուրերի կազմում 50-րդ րոպեին աչքի ընկավ Կոստանտինոս Լաիֆիսը, իսկ խաղավարտին՝ 89-րդ րոպեին աչքի ընկավ Պիերոս Սոտիրիոուն:
Հիեցնենք, որ Հայաստանի ընբտրանին օրեր առաջ 4:1 հաշվով ընկերական խպաղում առավելության էր հասել նաև Բելառուսի ընտրանու նկատմամբ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան