Էդգար Մալաքյանը՝ հաղթանակի մասին
Սպորտ
Հայաստան-Կիրպոս ընկերական խաղից հետո Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը հանդիպեց լրագրողներին:
«Խաղից տպավորություններս դրական են։ Ինձ թվում է, որ բոլորին էլ դուր եկավ խաղը։ Պետք է պահենք նույն մարզավիճակը, որ հավաքականում այսպիսի խաղերը շատ լինեն: Չեմ կարծում, որ թույլ հավաքական կա։ Իմ կարծիքով այդպես չի: Բոլոր հավաքականներն էլ տարբերվում են, բայց եթե պարտվում ենք, չի նշանակում՝ դիմացի թիմը ուժեղ է, և եթե հաղթում ենք չի նշանակում, որ դիմացի թիմը թույլ էր»,- ասաց ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ մեր ընտրանին առավելության է հասել 3:2 հաշվով:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան