Հայ շախմատիստների ելույթները՝ շախմատի աշխարհի Մ20 առաջնությունում
Սպորտ
Իտալիայում մեկնարկել է շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը:
Առաջին տուրում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է բելառուս Վյաչեսլավ Զարուբիցկուն, իսկ Մանուէլ Պետրոսյանը` Անդրիուս Բրազձիոնիսին: Միայն Տիգրան Հարությունյանն է կիսել միավորը չին Խինյանգ Նիեի հետ:
Աղջիկների մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սիրանույշ Ղուկասյանը գերազանցել է Աննա Ստաշիսին:
Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 25-ին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն