Ուկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանը Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ է Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Մեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետ Չինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռ Ջորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարով Էդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերում Կրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենա Tesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետ Ռումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացել Սա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ին Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնում 

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հասարակություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային նախաձեռնության կողմից նոյեմբերի 3-րդ շաբաթվա չորեքշաբթին սահմանվել է որպես Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օր:

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) զարկերակային հիպերտոնիայի, սրտի իշեմիկ հիվանդության, շաքարային դիաբետի և ուռուցքային հիվանդությունների հետ դասվում են հանրային առողջապահական գերխնդիր համարվող ոչ վարակիչ հիվանդությունների խմբին:

ԱՀԿ տվյալների համաձայն` 2004 թվականին ողջ աշխարհում  գրանցվել է  ԹՔՕՀ-ի  64 մլն դեպք, 2015-ին` 174 մլն: Յուրաքանչյուր տարի  ԹՔՕՀ –ի պատճառով մահանում է ավելի քան 2.8 միլիոն մարդ, որը կազմում է տվյալ տարվա ընթացքում գրանցված մահերի  4.8%-ը:  ԹՔՕՀ-ը մահացության կառուցվածքում 3-րդ տեղն է զբաղեցնում` սրտային և ուռուցքային հիվանդություններից հետո, իսկ հաշմանդամության առաջացման պատճառներից 4-րդն է: Ըստ փորձագետների կանխատեսման` զարգացող երկրներում ծխող մարդկանց թվի ավելացման և օդի աղտոտվածության բարձրացման հետևանքով կգրանցվի մահացության ցուցանիշի բարձրացում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին գրանցվել է ստորին շնչական ուղիների քրոնիկ հիվանդություններով 17000 դեպք և 2016-ին` 21.500, ընդ որում աճ է գրանցվել 0-14 (2.7 անգամ) և 15-17 (1.7 անգամ) տարիքային խմբերում: Գրանցվել է նաև մահացության աճ` 2012 թվականին գրանցվել է 988 մահվան դեպք, իսկ 2016-ին` 1121:

Հիվանդության գլխավոր ռիսկի գործոնը ծխելն է (ԹՔՕՀ-ից մահացության 10 դեպքից 8-ի պատճառը ծխախոտի օգտագործումն է): Բնակարանների ջեռուցման կամ սննդի պատրաստման նպատակով ներտնային վառարանների օգտագործումը` առանց համապատասխան օդափոխման, հաճակ բերում է տան օդի աղտոտման և նպաստում ԹՔՕՀ-ի ձևավորմանը:

ԹՔՕՀ հավաքական հասկացություն է, որը միավորում է շնչական համակարգի մի շարք քրոնիկ հիվանդություններ` քրոնիկ օբստրուկտիվ բրոնխիտ, թոքերի էմֆիզեմա, պնևմոսկլերոզ, թոքային հիպերտենզիա և քրոնիկ թոքային սիրտ: Թվարկված հիվանդությունների մեկ խմբում միավորելու համար հիմք է հանդիսացել աստիճանաբար զարգացող անդարձելի կամ մասամբ դարձելի բրոնխային օբստրուկցիան: Այն դրսևորվում է շնչարգելությամբ,  քրոնիկ հազով և քրոնիկ  խորխարտադրությամբ:

ՀՀ կառավարությունն առողջապահության ոլորտի զարգացման 5-ամյա ծրագրի շրջանակներում իրականացնում է ԹՔՕՀ դեմ պայքարի միջոցառումների ծրագիր, որի նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը ԹՔՕՀ  ռիսկի գործոնների և ախտանիշների վերաբերյալ` հատկապես ռիսկի խմբում գտնվող անձանց մոտ, վերահսկել ԹՔՕՀ տարածվածությունը, պացիենտների խնամքն ու բուժումը, աջակցել ԹՔՕՀ բնագավառում գիտական հետազոտությունների իրականացմանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բելգիայի վարչապետը հանդիպել է Ֆիլիպ թագավորի հետ՝ բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետոՆիդեռլանդներում հասարակական տրանսպորտի աշխատողները գործադուլ են սկսելՏաջիկստանը ՄԱԿ-ին ծանուցել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանիայի հարյուրավոր դպրոցներ պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացելԿիևը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության հարցով քառակողմ հանդիպմանը․ Զելենսկի Բելգիացիների թագավորը չորրորդ անգամ չի ընդունել վարչապետի հրաժարականը Կիևի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-իԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովNvidia-ն դուրս է մնացել խոշորագույն ընկերությունների եռյակից՝ կապիտալիզացիայի 14% անկումից հետոՈւկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկըԲոլսոնարուի մոտ աղիքային սուր անանցանելիություն է ախտորոշվել․ նա վերակենդանացման բաժանմունքում էՈւկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանըՄոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիր
Ամենադիտված