Բա մեր ազնիվ ցեղը էսպես անհետ կորչի՞
Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանին այսօր Ազգային ժողովում ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց շաբաթներ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հնչեցրած տեսակետը՝ 2018 թվականին վարչապետի պաշտոնում առաջադրվելու վերաբերյալ:
Փաշինյանը նախ կարդաց վարչապետի պատասխանը, որից հետո վարչապետին հարցրեց՝ ինչպե՞ս է պատրաստվում փոխարինել անփոխարինելի համարվող Սերժ Սարգսյանին:
Կարապետյանը Փաշինյանին երկար լսելուց հետո պատասխանեց կարճ.
«Ինչ որ ասել եմ, նույն կարծիքին եմ, վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասով էլ՝ ասել եմ, որ դա որոշելու է ՀՀԿ-ն»:
Վարչապետի այս պատասխանը չբավարարեց Նիկոլ Փաշինյանին, վերջինս շարունակեց հետաքրքրվել՝ «ի՞նչ է լինելու մեր ազնիվ ցեղի վիճակը, եթե հանկարծ Սերժ Սարգսյանին ինչ-որ բան պատահի»:
Փաշինյանին ի պատասխան՝ Կարապետյանը նշեց. «Ասեմ՝ շատ պարզ հայեցակարգ է: ՀՀԿ-ն առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին: Ես կառաջադրեմ իմ թեկնածությունը, թե ոչ՝ թույլ տվեք՝ իմ մեջ մնա»:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը