Լևոն Արոնյանը մեկնարկում է ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ում
Սպորտ
Պալմա դե Մալյորկայում տեղի կունենա ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» խաղարկության եզրափակիչ փուլի բացման արարողությունը:
Այս մասին գրում է շախմատի ֆեդերացիան: ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի վերջին՝ 4-րդ փուլն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով՝ 9 տուրով: Մրցաշարին կմասնակցեն Լևոն Արոնյանը (Հայաստան, 2801), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա, 2796), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2780), Դին Լիժենը (Չինաստան, 2774), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան, 2763), Անիշ Գիրին (Նիդերլանդներ, 2762), Լի Չաոն (Չինաստան, 2741), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան, 2741), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան, 2738), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան, 2721), Բորիս Գելֆանդը (Իսրայել, 2719), Պավել Էլյանովը (Ուկրաինա, 2707), Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա, 2705), Եվգենի Տոմաշևսկին (Ռուսաստան, 2702), Ռիխարդ Ռապորտը (Հունգարիա, 2692), Էռնեստո Ինարկիևը (Ռուսաստան, 2683), Ալեքսանդր Ռևզանցևը (Ռուսաստան, 2671) և Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա, 2629):
Խաղային օրերն են նոյեմբերի 16–20–ը և 22-25–ը: Նոյեմբերի 21 ը հանգստյան օր է: Պարտիաների մեկնարկը Երևանի ժամանակով 17:00-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան