Հայաստան կայցելի Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարը
Արտաքին Քաղաքական
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 16-18-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան։
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրային կընդունի Հանրապետության Նախագահը։
Նոյեմբերի 17-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ալոիզիո Նունես Ֆերեիրաի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն