Մահվան ելքով վրաերթ Երևան-Աշտարակ ճանապարհին
Արտակարգ Պատահար
Shamshyan.com-ը գրում է.
Նոյեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Արմեն Եզոյանը իր վարած Mitsubishi Grandis մակնիշի AD-620-DA համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, հետիոտն,Երևանի բնակիչ, 59-ամյա Սեյրան Ղարիբյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, այնուհետև Ճանապարհային Ոստիկանության օպերատիվ կենտրոն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն ճանապարհին Ս. Ղարիբյանը մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը