Ուկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանը Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ է Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Մեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետ Չինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռ Ջորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարով Էդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերում Կրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենա Tesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետ Ռումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացել Սա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ին Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնում 

Ընդդիմադիր ճակատի՝ հաջողության հասնելու հավանականությունը մոտ է զրոյին. Արծրուն Պեպանյան

Քաղաքական

«Նոր ընդդիմադիր նախաձեռնության մասին պատկերացում կազմելու համար պետք է հետադարձ հայացք գցենք և հասկանանք՝ ինչո՞ւ են պարտվել մյուսները, ինչո՞վ է տարբերվում այս նախաձեռնությունը մյուսներից և արդյոք ունի՞ յուրահատուկ մարտավարություն, որը կտանի հաղթանակի: Այս տեսանկյունից նայելով՝ անձամբ ես նոր բան չեմ տեսնում: Չեմ տեսնում, որ նախաձեռնության անդամները գնահատել են մյուս շարժումների պարտության պատճառները և հետևություններ արել»,- ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան, գրող Արծրուն Պեպանյանը՝ խոսելով ընդդիմադիր դաշտի ներկայիս վիճակի և նոր ձևավորվող Ազգային դիմադրության ճակատի մասին։

Պեպանյանն այն կարծիքին է, որ Հայաստանում դեռևս չկա որևէ քաղաքական հոսանք, որն ունենա վերոնշյալ հարցերի պատասխանը, այդ թվում՝ նոր ստեղծվող նախաձեռնությունը, հետևաբար, «հաջողության հասնելու հավանականությունը մոտ է զրոյին»:

Նա նշեց՝ Ժիրայր Սեֆիլյանն այս նախաձեռնության մեջ գլխավոր դերակատարություն ունի և իրականությանը վերաբերող նրա գնահատականների հետ ինքը հիմնականում համաձայն է, բայց համաձայն չէ իրականության այդպիսին լինելու՝ բացատրությունների հետ։ Մեր իրականությունն արմատական վերափոխման կարիք ունի, սակայն դա անելու համար նախ պետք է հասկանալ՝ ինչու՞ է իրականությունն այսպիսին․ «Քաղաքական ցանկացած նախաձեռնություն՝ որևէ բան փոխելու համար պարտադիր պետք է ունենա իրականության ախտորոշումը։ Եթե չունի, ապա աշխարհի բոլոր ռեսուրսներն ունենալու դեպքում էլ չի կարող վերափոխման հասնել: Պատկերացրեք բժիշկ, ով չունի ախտորոշում, բայց սրտացավորեն ուզում է բուժել մարդուն: Ինչպիսի՞ն կլինի հետևանքն այդ դեպքում։

Իմ կարծիքով՝ այս նախաձեռնության հենց սկզբից՝ ոչ ճիշտ անկյունաքարային դրույթներ են դրվել։ Մեր իրականությունը ներկայում այնպիսին է, որ անհնար է բավարար հակաիշխանական ռեսուրս ի հայտ բերել ժողովրդի ներսից, որպեսզի իշխանությունները ծնկի բերվեն։ Ամեն մի նախաձեռնություն սկզբում կոչեր է անում, որոշակի թվով մարդկանց միավորվում, այնուհետև զգալով, որ չեն կարող հաղթահարել իշխանական համակարգի դիմակայությունը՝ հանձնվում են»,-ասաց նա՝ ավելացնելով, որ մինչ այս եղած բոլոր շարժումները, որոնք դրոշի վրա գրել են՝ «մահ իշխանություններին», իրենք են մահացել։ Պեպանյանը գտնում է, որ ստեղծված վիճակում վերափոխման հասնելու միակ ուղին իշխանական համակարգին դեպի բարեփոխումը տրամադրելն է։ Սա իրագործելու համար շատ մեծ խելքի կարիք կա, որը չի նկատվում ներկա քաղաքական դաշտում։

Նշենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ևս հայտարարեց, որ սկսում է համահայկական ընդվզում։ Անդրադառնալով այս գործչի նախաձեռնությանը, Պեպանյանը նկատեց․ «Ես քաղաքական որևէ կառույցի գնահատման իմ թեսթն ունեմ, որը նաև Ձեզ եմ առաջարկում․ Գարեգին Նժդեհն ասել է, որ հարկավոր է նախ ախտորոշել ժողովրդի հոգին, պարզել դժբախտության իրական պատճառները և դրանից հետո միայն կարելի կլինի խոսել ապաքինման մասին: Գնացեք Ձեր նշած քաղաքական գործչին հարցրեք՝ ա՛յ, որ Նժդեհը 100 տարի առաջ խոսել է մեր խնդիրների մասին՝ երբ չկային Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը, ինչի՞ մասին էր խոսում Նժդեհը, արդյոք Դուք այդ ախտորոշումն արե՞լ եք: Եթե Զարուհի Փոստանջյանը չունենա այս հարցի պատասխանը, ուրեմն իմացեք՝ իրենք զուր ծախսում են հայ ժողովրդի ժամանակը և այս իրականության մեջ ընդամենը դեկոր են, որքան էլ որ ազնիվ լինեն նրանց ձգտումները։ Ինչպես որ դեկոր են եղել նախկին բոլոր առաջնորդները։ Եվ իրականության համար էլ բացարձակ միևնույն է, թե ո՞ւմ հետ կմիավորվեն նրանք, ո՞ւմ հետ չեն միավորվի, համահայկական ընդվզման կոչեր կանե՞ն, թե՞ չեն անի»:

Նրա խոսքով, այսօր մարդիկ այնպիսի հիասթափություն են ապրում, որ չեն կանգնի որևէ առաջնորդի կողքին․ «Մարդիկ տեսան ընդդիմադիրների շարունակական պարտությունները։ Տեսան, որ ընտրություններով չկարողացան իշխանություն փոխել, ոմանք մտածեցին զենքի միջոցով կհաջողվի, սակայն դա էլ չստացվեց։ Հիմա մարդիկ անկարողության խոր զգացողություն ունեն և բնական է, որ դուրս չեն գա քաղաքական պայքարի»,- նշեց Պեպանյանը։

Քաղաքական վերլուծաբանը վերջին 25 տարին համարում է մանկապարտեզային փուլ, որն անցավ։ Ըստ նրա՝ հիմա գալիս է պատանեկության փուլը։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բելգիայի վարչապետը հանդիպել է Ֆիլիպ թագավորի հետ՝ բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետոՆիդեռլանդներում հասարակական տրանսպորտի աշխատողները գործադուլ են սկսելՏաջիկստանը ՄԱԿ-ին ծանուցել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանիայի հարյուրավոր դպրոցներ պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացելԿիևը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության հարցով քառակողմ հանդիպմանը․ Զելենսկի Բելգիացիների թագավորը չորրորդ անգամ չի ընդունել վարչապետի հրաժարականը Կիևի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-իԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովNvidia-ն դուրս է մնացել խոշորագույն ընկերությունների եռյակից՝ կապիտալիզացիայի 14% անկումից հետոՈւկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկըԲոլսոնարուի մոտ աղիքային սուր անանցանելիություն է ախտորոշվել․ նա վերակենդանացման բաժանմունքում էՈւկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանըՄոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիր
Ամենադիտված