Պերուի հավաքականը 1982 թ.-ից ի վեր 1-ին անգամ կմասնակցի Մունդիալին
Սպորտ
Պերուի ազգային Հավաքականը ինչպես հայտնի է աշխարհի 2018թ.-ի ուղեգիր է նվաճել:
Անցումային խաղերում Պերուի հավաքականը մրցել է Նոր Զելանդիայի ընտրանու հետ: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է զրոյական ոչ-ոքի հաշվով:
Պատասխան խաղում Պերուն 2:0 հաշվով առավելության է հասել: Գոլերը խփել են Ջեֆերսոն Ֆարֆանը և Կրիստիան Տամոսը:
Պերուի հավաքականն իր պատմության մեջ 5-րդ անգամ կմասնակցի աշխարհի առաջնությանը, իսկ 1982 թվականից ի վեր՝ Պերուն առաջին անգամ կմասնակցի Մունդիալին: Այս մասին գրված է ՖԻՖա-ի թվիթերյան էջում:
Պերուի ընտրանու լավագույն արդյունքը 1970թ.-ի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ հասնելն է եղել:
Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը տեղի կունենա Ռուսաստանի 11 քաղաքի 12 մարզադաշտում: Եզրափակիչ հանդիպումը կկայանա Մոսկվայի «Լուժնիկի»-ում:
QUALIFIED!


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան