Նեյմարը խնդրել է «Բարսելոնա»-ի նախագահին՝ կանխել ՊՍԺ-ի հետ գործարքը
Սպորտ
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարը չի ցանկացել «Բարսելոնա»-ից տեղափոխվել ՊՍԺ:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն՝ Նեյմարը կատալոնյան թիմի նախագահ Խոսեպ Բարտամեուին արցունքն աչքերին երկու կանգամ խնդրել է անել ամեն հնարավորը՝ իր՝ ՊՍԺ տեղափոխությունը կանխելու համար:
Հիշեցնենք, որ բրազիլացու տեղափոխության համար կատալոնյան ակումբը ստացավ 222 մլն եվրո:
Իսպանական ԶԼՄ-ները նշում են, որ Նեյմարը զղջում է իր որոշման համար և կարոտում է «կապտանռնագույնների» կազմում հանդես գալու տարիները:
Նշվում է նաև, որ Նեյմարը լքել է ակումբը, քանի որ չի ցանկացել լինել Լիոնել Մեսսիի ստվերում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն