Արոնյանն՝ ընդդեմ Յակովենկոյի
Սպորտ
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սկսում է իր ելույթները՝ ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարում:
Իսպանիայում մեկնարկող մրցաշարում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող Դմիտրի Յակովենկոն:
Մյուս զույգերը կկազմեն Լագրավը և Գելֆանդը, Էլյանովը և Նակամուրան, Լիժենը և Պոնսը, Սվիդլերը և Տոմաշևսկի, Գիրին և Ռապորտը, Չաոն և Ինարկիևը, Ռաջաբովը և Ռյազանցևը, Համերը և Հարիկրիշնան:
«Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:
Այժմ հայտնի են հավակնորդների մրցաշարի 4 մասնակիցների անունները՝ Լևոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին և Վլադիմիր Կրամնիկ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն