Անչափահասների մուտքը գիշերային, նարգիլե ակումբներ՝ կարգելվի
Տեսանյութեր
Կառավարության նոյեմբերի 16-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ անչափահասներին ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ վաճառելու եւ գիշերային ակումբներ հաճախելու խնդրին:
«Իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անչափահասներին ծխախոտ, այդ թվում՝ նարգիլե, ալկոհոլային խմիչքներ եւ այլ արտադրանքներ վաճառելու, 18 տարին չլրացած անձանց գիշերային ակումբներ եւ զվարճանքի այլ վայրեր մուտք գործելու դեպքերը կանխարգելելու հանգամանքներն անբավարար են, իսկ որոշ դեպքերում՝ չկանոնակարգված»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ նման դեպքերը ուսումնասիրելու հստակ լիազոր պետական մարմին նախատեսված չէ, փոխարենը նախատեսված են մի քանի մարմիններ ու հստակեցված չեն գործառույթները:
Ելնելով վերոգրյալից՝ Կարեն Կարապետյանը ՀՀ արդարադատության, տնտեսական զարգացման և ներդրումների, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին երկամսյա ժամկետում համատեղ մշակել անչափահասներին ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ վաճառելու, ինչպես նաև գիշերային ակումբներ մուտք գործելու դեպքերի հետ կապված պատասխանատվության միջոցների կանոնակարգման, ինչպես նաև լիազոր մարմնի գործառույթների հստակեցմանն ուղղված առաջարկություններ և ներկայացնել կառավարության աշխատակազմ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը