Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար 

Կառավարության որոշման տողատակը...

Վերլուծական
ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի 2017 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին կտրամադրի ֆինանսական աջակցություն: Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կտրվի 30 միլիոն դրամ, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին՝ 17 միլիոն, «Ելք» կուսակցությունների դաշինքին՝ 4 միլիոն, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը՝ 4 միլիոն դրամ, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը կստանա 2 միլիոն դրամ, սակայն նշենք, որ վերջինս խորհրդարան չի անցել:
 
Պետական ֆինանսավորման իմաստն այն է, որ կուսակցությունները` անկախ իրենց կողմնորոշումներից, իշխանական կամ ընդդիմադիր լինելուց, համարվում են հանրային կյանքի կազմակերպման կարևորագույն ինստիտուտներ, որոնց կայացման համար վճարում են նաև հարկատուները: Այդ տեսանկյունից անգամ պետական բյուջեի միջոցների սղության պարագայում կուսակցություններին ոչ թե 100 հազար, այլ 1 մլն դոլար հատկացնելը կարելի էր ողջունելի համարել: Եթե իհարկե մեր քաղաքական ուժերը ծառայեին ժողովրդին, կամ առնվազն՝ իրենց ծրագրերում արտահայտեին ժողովրդի, ասել է թե ՝ հարկատուների պահանջները: Բայց խնդիրը այստեղ այլ է և այն անհրաժեշտ է դիտարկել մեկ այլ պրիզմայով: Հետաքրքիր է կառավարության կայացրած որոշման ժամանակահտվածը, ինչո՞ւ հենց հիմա: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն, անդրադառնալով այս ֆինանսական աջակցությանը, նշեց, որ տարիներ շարունակ «Ժառանգությունր» պայքարել է, որպեսզի պետբյուջեից կուսակցություններին տրվող այս հատկացումների տրամադրման կարգը փոխվի. Ժառանգության առաջարկը հետևյալն էր՝ ավելի շատ ձայն հավաքած քաղաքական ուժերը ավելի քիչ գումար պետք է ստանային պետբյուջեից, և հիմնական ֆինանսավորումը ըստ այդմ պետք ուղղվեր՝ ցածր տոկոսով խորհրդարան անցած կամ ընտրությունների արդյունքում ԱԺ-ից դուրս մնացած կուսակցություններին: Այդպիսով, խոշորների կողքին կկարողանային գոյատևել նաև ընտրություններին քիչ ձայներ հավաքած և քիչ անդամներ ունեցող կուսակցությունները: Համաձայնեք դա կլիներ օպտիմալ տարբերակ, որը մեծապես կնպաստեր քաղաքական կուսակցությունների ինստիտուտի կայացմանը: Բայց այն ժամանակ կառավարությունը նախընտրեց նման քայլի չգնալ: Ինչո՞ւ:
 
Բանն այն է, որ այն ժամանակ, քաղաքական դաշտում առկա էին ընդդիմադիր ուժեր, որոնք ընտրությունների արդյունքում չէին անցել խորհրդարան, կամ անցել էին՝ ցածր տոկոսով: Ֆինանսական ՝ առավել մեծ աջակցության պարագայում այս ուժերը կարող էին հանդես գալ լուրջ նախաձեռնություններով, առաջ քաշել խնդիրներ և լուծել դրանք, օրինակ՝ կարող էին ամրապնդել տեղական կառույցները կամ ձեռք բերել քաղաքական ակնկախություն: Անշուշտ այս ամենը իշխանությունների պլանների մեջ չէր մտնում:
 
Այս խորհրդարանի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ՀՅԴ-ից զատ,  այստեղ հավաքված ուժերի «ընդդիմադիր պոտենցիալը» որևէ վտանգ չի ներկայացնում իշխանությունների համար, իսկ խորհրդարան չանցած ուժերը ապրիլից հետո քաղաքական թատերաբեմ վերադառնալու հայտ, կամ ակտիվություն չեն դրսևորել: Հետևաբար եթե անգամ այսօր իշխանությունները որոշեին ընդունել այս տարիների ընթացքում Ժառանգության կողմից առաջարկվող փոփոխությունները՝ ռիսկը նրանց համար լինելու էր մինիմալ:
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում
Ամենադիտված