Հաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Պաշտպանության և ՆԳ նախարարները կշարունակեն պաշտոնավարել․ Փաշինյան Խաչի ճանապարհը կյանքի ճանապարհն է և ոչ երբեք մահվան․ Բագրատ Սրբազան Եթե այս հարցը չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկզբը. Նիկոլ Փաշինյան Փաշինյանը՝ ԵԱՏՄ աշխատանքի մասին․ «Փաստացի չի աշխատում» Վարչապետի աշխատակազմը կղեկավարի Լիլիթ Մակունցը Գոռ Վարդանյանը վերընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Ավարտվել է 6 մարդու մահվան ելքով Գյումրի-Արմավիր ճանապարհի վթարի գործի նախաքննությունը «Իմ կարգի մարդը նեղվո՞ւմ է»․ Միքայելյանը՝ ընտրության արդյունքների մասին Իմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածու Այո, ես եմ ընտրվել. Լուսինե Բադալյանը ընտրվել է առողջապահական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հայտնի են դարձել ԱԺ մշտական հանձնաժողովների մի շարք ՔՊ թեկնածուների անունները 

Հայաստանը թվային հասարակություն կերտելու ճիշտ ուղու վրա է, այնպիսին, ինչպիսին աշխարհը երբևէ չի տեսել. Թոնի Ֆադել

 Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակին արժանացած «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելը համոզված է՝  Հայաստանը ճիշտ ուղու վրա է, որպեսզի կերտի թվային հասարակություն: ՀՀ Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման ժամանակ Թոնի Ֆադելը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին, վարչապետին, հանձնաժողովին՝ մրցանակին առաջադրելու և իրեն ՀՀ Նախագահի մրցանակին արժանացնելու համար:

«Դուք իսկապես հավատում եք, որ կարող եք ձեր երկիրն հասցնել ապագայի հանգրվանին: Հաջողության միջավայր ստեղծելու համար կան երեք գործոններ, որոնցից առաջինը կրթությունն է՝ բոլոր հարթություններում: Այսօր աշխարհն ավելի արագ է փոխվում, իսկ տեխնոլոգիայի միջոցով զարգացումը միայն ու միայն արագանալու է, աշխարհի քաղաքացիները դրան պետք է պատրաստ լինեն ոչ միայն իրենց կրթությամբ, այլ նաև ամենօրյա կենսափորձով: Ցանկացած ծրագիր, որը կստեղծեք, որպեսզի շարունակաբար ձեզ և ձեր քաղաքացիներին կրթեք, այնքան ավելի լավ կլինի ձեր տնտեսության համար և այդ պարագայում կլինի նոր զարգացումների հնարավորություն»,-ասաց Թոնի Ֆադելը:

Նրա խոսքով, երկրորդ գործոնը վերաբերվում է պետական կառավարմանը և կառավարման միջոցով առաջնորդելուն: Ֆադելի համոզմամբ, այսօր ՀՀ  կառավարությունն ունակ է, կարող է ոչ միայն նոր տեխնոլոգիաները կառավարության ներսում կիրառել, այլ նաև ստեղծել օրենքներ և պետություն-մասնավոր գործընկերության միջոցով ձևակերպել թվային հասարակության էությունը, տվյալների մատչելիությունը՝ բնակչության բոլոր խմբերի համար: «Կարծում եմ, հավատացած եմ, որ Հայաստանը դա ունի, Նախագահի հետ խոսելուց հետո ես հավատում եմ, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է, որպեսզի կերտի թվային հասարակություն, այնպիսին, ինչպիսին աշխարհը երբևէ չի տեսել, քանի որ դուք այստեղ ունեք միկրոտիեզերք: Եթե դիտարկեք ձեր ձեռնարկությունները, իրենք միշտ սկիզբ են առնում փոքրիկ թիմով: Դուք ունեք փոքր պետություն, բայց այն կարող է մեծանալ, եթե օգտագործեք ձեր ունեցած միկրոտիեզերքը, միկրոհամայնքը: Ես գիտեմ հայ ժողովրդի անխոնջությունը, եթե նույնիսկ լինեն վայրիվերումներ, դուք կհասնեք դրան, քանի որ կառավարությունն այդ աշխատանքը շարունակելու է, իսկ այս հոգեվիճակով դուք կկարողանաք կերտել թվային հասարակություն»,- վստահություն է հայտնել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակակիրը:

Նրա դիտարկմամբ՝ հաջողության միջավայր ստեղծելու երրորդ գործոնը պետություն-մասնավոր գործընկերությունն է: «Շատ կարևոր է, որպեսզի լինեք բաց և ընդունող ինձ նման մարդկանց, ներդրողների նկատմամբ, վարպետների համար, նրանց ներգրավեք ձեր հասարակության մեջ, ձեր ներկայացուցիչներին մեզ մոտ ուղարկեք և աշխարհից քաղեք առավելագույնը: Համոզված եմ, եթե կերտեք թվային հասարակություն ու դա անեք այլ երկրներից շուտ՝ աշխարհը կսկսի ձեզ, ձեր հաջողված փորձը ուսումնասիրել: Վստահ եմ, որ դուք դա կարող եք անել: Ըստ իս՝ այս գործոններն են ձեզ առաջ տանելու և ստեղծելու նոր աշխարհը՝ հենց այստեղ:

Եթե հավատացած եք, որ ապագան ձեր համոզմունքն է՝ կհասնեք դրան, եթե ճանապարհին շարունակեք հընթացս սովորել: Ես ձեզ մարտահրավեր եմ նետում, հուսով եմ՝ կվերադառնամ և կօգնեմ ձեզ, որպեսզի կառուցեք թվային հասարակություն, որպեսզի աշխարհին ցույց տաք, թե ինչ ասել է պատրաստ լինել հաջորդ հազարամյակին: Ինչպես այբուբենն եք ստեղծել, առաջինը քրիստոնեությունն ընդունել, այնպես էլ կարող եք լինել թվային հասարակության մեջ և կրկին անգամ դուք տոն կտաք՝ ինչպես անցյալում եք արել»,- ընդգծել է Ֆադելը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պերմի երկրամասում անօդաչու թռչող սարքեր են հարձակվել արդյունաբերական ձեռնարկության վրաՎրաստանի Ազգային բանկը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքըԻրանի դեսպանատունը հրապարակել է Թրամփի՝ մատուցողի կերպարով արհեստական բանականությամբ ստեղծված պատկերԼավրովը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է Ռուսաստանի բնակչությանը տրամադրել իշխանությունների դեմՀաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇվեդիան հայտնել է մրցաշարից հետո եթովպացի 20 երիտասարդ ֆուտբոլիստների անհետ կորելու մասինԻրանը ԵՄ-ին հայտարարել է, որ Ուկրաինան պետք է պատասխանատվություն կրի Կասպից ծովում նավի վրա հարձակման համարՊաշտպանության և ՆԳ նախարարները կշարունակեն պաշտոնավարել․ ՓաշինյանԽաչի ճանապարհը կյանքի ճանապարհն է և ոչ երբեք մահվան․ Բագրատ ՍրբազանԱՄՆ-ում արձագանքել են Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակմանը Եթե այս հարցը չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկզբը. Նիկոլ ՓաշինյանԹրամփը Գրեհեմի հրաժեշտի արարողության ժամանակ իր ենթականերին կոնֆետներ է բաժանել (տեսանյութ)Փաշինյանը՝ ԵԱՏՄ աշխատանքի մասին․ «Փաստացի չի աշխատում»Վարչապետի աշխատակազմը կղեկավարի Լիլիթ ՄակունցըԳոռ Վարդանյանը վերընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնումFox. Թրամփի մահվան դեպքում անվճար գարեջուր խոստացող գարեջրատանը լիցենզիան չեղյալ է հայտարարվելՌԴ Պետդումայում Զելենսկու հայտարարության մեջ տեսել են տարածքների փոխանակման ակնարկԱվարտվել է 6 մարդու մահվան ելքով Գյումրի-Արմավիր ճանապարհի վթարի գործի նախաքննությունըՆեթանյահուն Վաշինգտոնում հրաժարվել է հանդիպել Զելենսկու հետԼավրովը Բալթյան երկրներն անվանել է Ռուսաստանի դեմ ուղղված «գլխավոր մարտագլխիկներ»Լեհաստանի պաշտպանության նախարարը բացառել է Ռուսաստանի հարձակման հավանականությունը«Իմ կարգի մարդը նեղվո՞ւմ է»․ Միքայելյանը՝ ընտրության արդյունքների մասինՀաղորդվել է Ռյազանի վրա հարձակման ժամանակ կիրառված անօդաչու թռչող սարքերի տեսակի մասինԻմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածուՃապոնիայի բնակչությունը 42 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 120 միլիոնից Այո, ես եմ ընտրվել. Լուսինե Բադալյանը ընտրվել է առողջապահական հանձնաժողովի նախագահի թեկնածուՀայտնի են դարձել ԱԺ մշտական հանձնաժողովների մի շարք ՔՊ թեկնածուների անուններըԱնակնկալ ընտրությո՞ւն ՔՊ-ում․ Բադալյանը՝ հանձնաժողովի նախագահի թեկնածուReuters. Իրանը մերժում է Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման Օմանի ծրագիրըՄԱԿ-ի փորձագետները հաստատել են՝ Reuters-ի հետաքննության մեջ հիշատակված Boeing ինքնաթիռները զենք են տեղափոխել Սուդանի ԱԱՕ-ինՌուսական ավիաընկերությունը կրկին սկսել է զեղչերով ավիատոմսերի վաճառքըՈւրուգվայում 22-ամյա ֆուտբոլիստը հանկարծամահ է եղելՔննությամբ պարզվել է՝ «հանկարծամահություն» ներկայացված դեպքը սպանություն է․ կասկածյալը կալանավորվել էԼեհաստանը Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում Ձերբակալվել է Արա Նախշքարյանը. Թեհրանը Կիևին սպառնացել է ռազմական պատասխանովՕգտատերերին կոչ են արել ժամանակավորապես չկատարել ֆինանսական գործարքներ Telegram-ումԶելենսկին Թրամփին խնդրել է Patriot հրթիռների «ձմեռային փաթեթ»Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի ​​հարձակվի Իրանի վրա առանց ԱՄՆ-ի խնդրանքիԳագիկ Սուրենյան․ այս տարվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հուլիսի 26-ինԴատախազությունը Խաչատրյանից պահանջում է բռնագանձել 193 անշարժ գույք և միլիարդավոր դրամի ակտիվներNew York Times․ ԱՄՆ օդանավակայաններում սկսել են ձերբակալել ժամկետանց վիզա ունեցող օտարերկրացիներինԿեյկո Ֆուջիմորին ստանձնել է Պերուի նախագահի պաշտոնըԽարդախության դեպք՝ Երևանում․ «Ոսկու աշխարհ»-ում 41-ամյա տղամարդը փորձել է կեղծ ոսկյա զարդեր իրացնելԳագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 75 անշարժ գույքՄԱԿ-ը զգուշացրել է, որ աշխարհը կարող է բախվել ՄԻԱՎ-ի նոր համաճարակիՌուս բլոգերի դեմ քրվարույթ է նախաձեռնվել հայերի նկատմամբ վիրավորական արտահայտությունների համարՃապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երեք մարդ է զոհվելԿյուսյու կղզում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 13-իԴանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրելԴավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Ամենադիտված