«Հրապարակ». Արտաշատի փոխքաղաքապետ նշանակվածը եղել է Հովիկ Աբրահամյանի թիկնազորում
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Արտաշատի նորընտիր քաղաքապետ Կարեն Բենիամինյանն օրերս փոխքաղաքապետ է նշանակել նախկինում թիկնապահ, ապա կարատեի խմբակի ղեկավար ոմն Ռոբերտ Ծատուրյանի։ Նա ժամանակին եղել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիկնազորում։
Ի դեպ, Ծատուրյանը ցանկություն է ունեցել առաջադրվել քաղաքապետի ընտրություններում, սակայն, ըստ ամենայնի, փոխշահավետ գործարք է կայացել, եւ չառաջադրվելու դիմաց ստացել է տեղակալի պաշտոնը։
Ծատուրյանը նախօրեին, իր նշանակման առիթով, քաղաքապետարանում ժողով է հրավիրել եւ հորդորել աշխատակազմին ու հատկապես կանանց, որ այսուհետ «համազգեստով» ներկայանան աշխատանքի։ Թե ինչ համազգեստի մասին է խոսքը, չի մասնավորեցրել, աշխատակազմն էլ ենթադրել է, թե «շեֆն» իր նախկին կարգավիճակից բխող հագուստը նկատի ունի՝ կիմոնոները»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը