Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար 

Բանակցային ֆորմատը կփոխվի՞...

Վերլուծական

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին տարածեցին հայտարարություն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են հանդիպել: Հանդիպումը տեղի կունենա Վիեննայում` դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում: Դժվար է ասել՝ հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի  նախագահների մակարդակո՞վ, թե նախաձեռնությունը գալիս է համանախագահներից: Միևնույն ժամանակ հարկ է առանձնացնել համանախագահների հայտարարության մի շարք ուշագրավ մեսիջներ: Համանախագահները նշում են, որ պատրաստելու են արտգործնախարարների բանակցության օրակարգը, որն էլ կներառի քաղաքական կարգավորման սուբստանտիվ հարցեր և լարվածության թուլացման հստակ միջոցներ: Ինչ իմաստ է դրված «սուբստանտիվ հարց» բառակապակցության մեջ՝ միարժեք ասելը բավականին բարդ է, քանի որ այդ տերմինն ունի իմաստային տարբեր երանգներ, մի կողմից՝ կարող է նշանակել, այսպես ասած, որեւէ կախվածություն չունեցող հարցեր, մյուս կողմից՝ կարող է ենթադրել առարկայական, շոշափելի հարցեր:

Ի՞նչ սուբստանտիվ հարցերի մասին է խոսքը, և արդյո՞ք դա ենթադրում է ֆորմատի փոփոխություն 2018-ից հետո, երբ փաստացի Հայաստանում փոխվելու է պետության առաջին դեմքը:  Բնականաբար նոր Սահմանադրությամբ վարչապետն է քաղաքական և տնտեսական հարցերի գլխավոր կրողը, հետևաբար պետք է տիրապետի այդ հարցերին, և, ամենայն հավանականությամբ, նա պետք է վարի բանակցությունները: Թեև ես չեմ բացառում, որ Արցախի հարցով բանակցությունները վարելու իրավունքը կարող է տրվել նաև նախագահին, որի լիազորությունները մեզ մոտ հիմա թերագնահատվում է: Միևնույն ժամանակ չի բացառվում, որ Հայաստանը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել՝ կապված արտգործնախարարների առանձին՝ սուբստանտիվ ֆորմատի ձևավորման հետ:

 Համանածագահների մյուս կարևոր ուղերձը այն մասին էր, որ հանդիպման օրակարգը նախապատրաստելիս ներկայացնելու են շփման գծում լարվածության թուլացման հստակ միջոցներ: Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում առաջարկություն եղավ՝ շփման գծում մոնիտորինգի հետաքննող մեխանիզմներ ներդնել: Այն կարող էր հնարավորություն տալ տեսնելու և հստակ տեղեկանալու, թե ում կողմից է պարբերաբար խախտվում զինադադարը, որի հետևանքով զոհեր են լինում: Հայաստանը միջնորդների այս առաջարկին կողմ էր, ավելին՝ դա նաև բանակցային գործընթացն առաջ տանելու համատեքստում հայկական կողմից բարձրացված կարևոր հարցերից էր: Հետաքննող համակարգերի ներդրմանը, սակայն, Ադրբեջանը դեմ է և համառորեն հրաժարվում է: Ըստ էության, բանակցությունների պաշտոնական ձևաչափից դուրս՝ շվեյցարահայերի հետ ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հենց այս նկատառումով է հայտարարել, թե ինքն ու Ալիևը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և առաջնագծում զոհեր չունենանալու վերաբերյալ: Արդյո՞ք հստակ միջոցները ենթադրում են հենց այդ մեխանիզմի ներդնումը՝ արդեն գործնականում: Գուցե Լավրովի այցը տարածաշրջան անհրաժեշտ է դիտարկել հենց կողմերին համոզելու, արտգործնախարարների հանդիպմանը ընդառաջ վերջին շտրիխները անելու տեսանկյունից:Համանախագահները նման հայտարարություն են անում ՌԴ և ՀՀ նախագահների հանդիպումից անմիջապես հետո: Կարելի է ենթադրել, որ Լավրովի առաքելության գլխավոր նպատակը լինելու է Ալիևի կոշտ դիրքորոշմանը պրագմատիզմ հակադրելը:

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում
Ամենադիտված