Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը 

Գառնուկ ձևացնելով՝ որևէ մեկին խաբել չեն կարող. Նալբանդյանը` Ադրբեջանին (ամբողջական տեքստ)

Արտաքին Քաղաքական

Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունյես Ֆերեյրայի հետ համատեղ ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները լրագրողներին հարցերին ներկայացնում ենք ամբողջությամբ:  

Հարց. Հարցս ուղղում եմ պարոն Նալբանդյանին: Վերջին օրերին համանախագահները Մոսկվայում հանդիպումներ ունեցան սկզբում Ձեզ հետ, ապա` Ադրբեջանի արտգործնախարարի: Այս ֆոնին Բաքվից հնչել է, թե Ադրբեջանն ակնկալում և անգամ պահանջում է, որ ղարաբաղյան բանակցությունները կոնկրետ արդյունքներ ունենան: Ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարությանը: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը մշտապես կողմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման նպատակով ինտենսիվ բանակցություններին, որովհետև բանակցային գործընթացին այլընտրանք չկա: Այս առումով մենք կարևորում ենք եռանախագահող երկրների միջնորդական ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Այդ համատեքստում էին նաև կազմակերպված հանդիպումները եռանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ:

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ մեզ հետ այդ հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին գագաթաժողովներին՝ Ժնևում, դրանից առաջ՝ Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում, ձեռք բերված համաձայնությունների իրականացման հնարավորությունները: Նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում կազմակերպվի ԵԱՀԿ նախարարական՝ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում Վիեննայում այս տարվա դեկտեմբերին: Հնարավոր է, որ այդ հանդիպումը լինի դեկտեմբերի 6-ին, 7-ին կամ 8-ին: Դեռ հստակ օրը և ժամը ճշտված չէ, բայց այդպիսի հանդիպման համաձայնություն տվել են երկու կողմերը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող հայտարարություններին, ապա կհիշեցնեի նորից, որ եռանախագահող երկրներն ամենաբարձր մակարդակով կոչ են անում զերծ մնալ ապակառուցողական, մաքսիմալիստ դիրքորոշումներից, եթե կողմերը ցանկանում են հիմնախնդրի կարգավորումը: Եռանախագահները կոչ են անում վերահաստատել հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը: Արդյո՞ք Ադրբեջանը դա անում է:

Եռանախագահները կոչ են անում վերահաստատել հանձնառությունը միջազգային իրավունքի երեք հայտնի սկզբունքներին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում և տարածքային ամբողջականություն՝ որպես հիմնախնդրի կարգավորման հիմք: Արդյո՞ք Ադրբեջանը դա անում է:

Եռանախագահները կոչ են անում անվերապահորեն հարգել և իրականացնել եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերը: Արդյո՞ք Ադրբեջանը դա անում է:

Եռանախագահները կոչ են անում հարգել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունը: Արդյո՞ք Ադրբեջանը դա անում է:

Եռանախագահները կոչ են անում իրականացնել Վիեննայի պայմանավորվածությունը միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին։ Եվ ոչ միայն Վիեննայում. այդ հարցի շուրջ մենք խոսում ենք արդեն առնվազն վերջին ութ տարիների ընթացքում: Հիշեցնեմ, որ դեռ 2011-2012թթ. Սոչիում եռակողմ հայտարարություններ են ընդունվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով, որտեղ արդեն ասվում էր, որտեղ արդեն խոսվում էր մեխանիզմի ստեղծման մասին։ Արդյո՞ք Ադրբեջանն անում է դա:

Եռանախագահները կոչ են անում ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի մոնիթորինգային կարողությունները: Իսկ ի՞նչ է անում Ադրբեջանը: Անում է ամեն ինչ, որ եթե անգամ շատ ձևական ինչ-որ թվի ավելացում լինի այդ թիմի, ապա սահամանփակ լինեն մոնիթորինգային հնարավորությունները:

Եռանախագահներն ամենաբարձր մակարդակով՝ այդ երկրների նախագահների մակարդակով, Դովիլում ընդունված հայտարարության մեջ կոչ արեցին կողմերին համաձայնություն տալ Կազանում հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներին: Արդյո՞ք Ադրբեջանը դա արեց: Մենք մոտ ութ-ինը տարի քննարկում էինք հիմնարար սկզբունքները, հետո Ադրբեջանն ասաց, որ հիմնարար սկզբունքների կարիք չկա և դրանք պետք չէ քննարկել: Եվ դա եղել է ոչ միայն Դովիլում, ոչ միայն Կազանում...

Այս շարքը կարելի է շատ-շատ երկար շարունակել:

Այնպես որ, հայտարարություններ անել, իրենցից գառնուկ ձևացնելով. կարծում եմ որևէ մեկին խաբել չեն կարող: Գիտեք, ժողովրդական ասացվածք կա, որ ինչքան էլ  քարոզ կարդաս գայլի գլխին, գայլը մնում է գայլ:

Հարց. Շնորհակալություն: Հարցս ուղղում եմ Հայաստանի արտգործնախարարին: Պարո՛ն Նալբանդյան, ըստ տեղեկությունների՝ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ, հայտարարության մեջ կարծես թե միակ կետը, որ ցայսօր կարգավորված չէ, հակամարտություններին վերաբերող կետն է: Այդ առումով, միգուցե նաև հասկանալի պատճառներով, Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնություններ կան և չի հաջողվում կարծես թե համաձայնության գալ: Խնդրում եմ ներկայացնեք՝ ինչպիսի՞ն է իրավիճակը այդ հարցի հետ կապված, ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը, Ադրբեջանը ի՞նչ է ցանկանում:

Առաջիկա օրերին մենք սպասում ենք Ձեր ռուսաստանցի գործընկերոջ տարածաշրջանային այցին՝ Երևան, Բաքու, որից հետո Դուք կարծես հանդիպելու եք Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Գուցե, ինչ-որ նոր գաղափարներ, առաջարկներ է բերում պարոն Լավրովը: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Այստեղ ավելի շուտ պետք է խոսել ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ տարբեր մոտեցումների, որոնք հայտնի են, ես արդեն նշեցի դրանց մասին, ավելի շուտ կարելի է խոսել Ադրբեջանի և Եվրամիության, Ադրբեջանի և միջազգային հանրության միջև մոտեցումների տարբերության մասին: Գիտեք, այդ տարբերությունը բազմիցս ակնհայտ է եղել, նաև նախորդ գագաթաժողովների ժամանակ, այդ թվում՝ Արևելյան գործընկերության:

Եվրամիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշտապես նույնն է եղել. ի աջակցություն եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին: Դա ինչ-որ կոնյունկտուրային դիրքորոշում չէ, այլ բավական մտածված, գիտակցված և այնպիսի մոտեցում է, որ վնաս չհասցվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ նպաստելով եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին՝ նպաստի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եվրամիության այս դիրքորոշումը երբևէ չի փոխվել:

Ինչ վերաբերում է այդ հռչակագրին, ապա բանակցությունները շարունակվում են, և մինչև բանակցությունները չեն ավարտվել, այդ հռչակագրի վերաբերյալ ինչ-որ բանի մասին այսօր հայտարարելը, դեռ վաղաժամ է: Մի քանի օր դեռ կա: Տեսնենք:

Ինչ վերաբերում է Լավրովի այցին, ապա դա պաշտոնական այցելություն է: Լավրովն այստեղ է լինելու նոյեմբերի 20-21-ին: Այս այցելությունն առաջին հերթին նվիրված է լինելու դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Հայաստանի ազգային պատկերասրահում մենք բացելու ենք բավական կարևոր ցուցահանդես՝ նվիրված այդ հոբելյանին: Նաև մի շարք այլ միջոցառումներ են նախատեսված այդ այցելության շրջանակներում:

Բնականաբար, պարոն Լավրովը հանդիպում կունենա նաև Հանրապետության Նախագահի հետ, բանակցություններ կկայանան Արտաքին գործերի նախարարությունում, հնարավորություն կունենանք նաև մամուլի ասուլիսով հանդես գալ, և կարող եք այն ժամանակ ուղղել հարցերը թե՛ ինձ, թե՛ Լավրովին:

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է և բավական կարևոր դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ջանքերում՝ որպես եռանախագահող և որպես Հայաստանի և Ադրբեջանի կարևորագույն գործընկեր:

Ինչպես գիտեք, մենք ունենք դաշնակցային ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ: Իհարկե, այդ նոր այցելությունը հնարավորություն կտա քննարկելու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Նախագահների միջև վերջին հանդիպումը կայացավ երկու օր առաջ Մոսկվայում: Դա կարևոր իրադարձություն էր նվիրված՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի բացմանը:

Հարցերի շրջանակը շատ լայն է։ Մենք, ինչպես հայտնի է, ունենք դաշնակցային հարաբերություններ և դրանով արդեն շատ բան է ասված՝ բազմաշերտ, բազմաբովանդակ և խորը համագործակցություն ունենք։ Մենք ջանք չենք խնայում, որպեսզի այդ հարաբերություններն առավել զարգանան և ամրապնդվեն: Դրան է ուղղված լինելու Լավրովի հերթական այցելությունը Հայաստան:

Ինչ վերաբերում է ինչ-որ առաջարկների, ապա նշեմ, որ հեծանիվ հնարելն այս կարգավորման գործընթացում դժվար է: Վերջին տարիների ընթացքում բազմաթիվ աշխատանքային փաստաթղթեր ենք քննարկել, բայց բանակցային գործընթացի հենքը նույնն է մնում, որի մասին մենք բազմիցս ասել ենք: Եթե Ադրբեջանը ավելի աչալուրջ լինի այն կոչերին, այն մոտեցումներին, որոնք եռանախագահող երկրները միջազգային հանրության անունից ներկայացնում են՝ որպես հիմնախնդրի կարգավորման հիմք, ապա առավել մեծ հնարավորություններ կբացվեն այս գործընթացն առաջ մղելու և արդյունքներ ունենալու համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
Ամենադիտված