Հունահռոմեական 5 ըմբիշ հանդես կգա Մ 23 տարեկանների՝ աշխարհի առաջնությունում
Սպորտ
Հունահռոեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Լեհաստանում կայանալիք Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Թիմի կազմում ընդգրկված է հինգ ըմբիշ՝ Տարոն Դումոյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Արմեն Հակոբյանը (71 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) եւ Գեղամ Թորգոմյանը (85 կգ):
Հայաստանի հավաքականն առաջնությանը կմասնակցի ազգային հավաքականի մարզիչ Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ: Թիմը մրցավայր կմեկնի նոյեմբերի 19-ին, իսկ մրցաշարը կկայանա նոյեմբերի 21-26-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան