Ազատ ոճային ըմբիշները դեռևս մեդալներ չեն նվաճել «Ալաններ»-ի միջազգային մրցաշարում
Սպորտ
Վլադիկավկազում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի «Ալաններ» միջազգային մրցաշարում հայ ըմբիշները առաջինմրցումային օրը մեդալներ չնվաճեցին։
Այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան: 57 կգ քաշային կարգում բրոնզե մեդալին մոտ էր Միհրան Ջաբուրյանը, սակայն նա 0։10 հաշվով պարտվեց ռուսաստանցիիԱրտյոմ Գեբեկովին։ Հաջողությունը մոտ էր նաև 74 կգ քաշային Վարուժան Կաջոյանին, ով նույնպես կարող էր երրորդմրցանակակիր դառնալ, սակայն որոշիչ գոտեմարտում 0։6 հաշվով տանուլ տվեց գոտեմարտը ռուսաստանցի ԱցամազՍանակոևին։
Նոյեմբերի 19-ին մրցագորգ են դուրս եկել 61-70-86-125 կգ քաշային ըմբիշները։ Ալաններ» մրցաշարի մրցանակային հիմնադրամը 80 հազար դոլար է կազմում, հաղթողը կստանա 5000, 2-րդ ու 3-րդ մրցանանակիրներն էլ՝ 2000 ու 1000 դոլար:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան