Հունահռոմեական ոճի մինչև 23 տարեկանների թիմը մեկնել է աշխարհի առաջնության
Սպորտ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմը մեկնել է Լեհաստան:
Այս մասին տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիան: Նոյեմբերի 21-26-ը Լեհաստանում կկայանա Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Նոյեմբերի 19-ին մրցավայր են մեկնել հունահռոմեական ոճի ըմբիշները՝ ազգային հավաքականի մարզիչ Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ։ Լեհաստանում Հայաստանը կներկայացնեն Տարոն Դումոյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Արմեն Հակոբյանը (71 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) և Գեղամ Թորգոմյանը (85 կգ):
Ինչպես նաև ազատ ոճային ըմբիշներ Գևորգ Թադևոսյանը (57 կգ), Ղազար Համբարձումյանը (61 կգ), Խաչատուր Պապիկյանը և Հրայր Ալիխանյանը (74 կգ): Այս թիմը կղեկավարի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան