Ռոնալդուն և Բենզեման հակառեկորդ են սահմանել
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն և Քարիմ Բենզեման մադրիդյան թիմի վատագույն զույգն են՝ Լա լիգայի մեկնարկային 12 տուրերում գրանցած արդյունավետությամբ:
Ֆուտբոլիստները դարձել են մեկական գոլի հեղինակ, ինչը վատագույն արդյունքն է նաև այս մրցաշրջանում: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Մինչ այս «Ռեալ»-ում վատագույն արդյունքը գրանցվել էր 1942/43 և 1984/85 մրցաշրրջաններում, երբ Ալոնսոն և Բոտելյան, Սանտիլյանան ու Բուտրագենյոն 12 տուրերի ընթացքում դարձել են 3-ական գոլի հեղինակ:
Նշենք, որ Ռոնալդուն և Բենզեման Լա Լիգայի մեկնարկային 12 տուրերի՝ նաև արդյունավետության ռեկորդագիր են:
2014/15 մրցաշրջաններում ֆուտբոլիստները խփել են 27 գոլ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան