«Արարատ» հոկեյի ակումբը 6-րդն է Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում
Սպորտ
«Արարատ» հոկեյի ակումբը շարունակում է ելույթները Բելառուսի առաջնությունում:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում սեփական հարկի տակ երկու հանդիպում անցկացրեց «Խիմիկ-2»-ի հետ, որից առաջինում հաղթեց խոշոր՝ 11:2 հաշվով, երկրորդում անակնկալ պարտություն կրեց՝ 4:5: Քսաներկու խաղից հետո «Արարատը» 39 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն է:
Հաջորդ հանդիպումներն «Արարատը» կանցկացնի տանը Լիտվայի «Էլեկտրենայի» հետ նոյեմբերի 23-ին եւ 24-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան