Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել «Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները Խոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ Կենտրոնում 

Լրագրողական 3 կազմակերպություններ պահանջում են վերանայել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը

Հասարակություն

Լրագրողական երեք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ Ազգային ժողովից պահանջում են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրինագիծը վերադարձնել  կառավարություն: Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝ օրենքի նախագծի մշակումն իրականացվել է առանց քաղաքացիական հասարակության մասնագիտացված կառույցների ներգրավվածության և նրանց հետ քննարկումներ անցկացնելու։ 

Հայտարարության մեջ ասվում է.

«ՀՀ կառավարությունն իր վերջին՝ նոյեմբերի 16-ի նիստում հավանություն է տվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծին եւ հարակից օրենսդրության մեջ լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին ու որոշել է սահմանված կարգով դրանք ներկայացնել Ազգային ժողով։

Սա հերթական աղաղակող փաստն է, երբ իշխանությունը խիստ գաղտնի պայմաններում մշակում եւ խորհրդարան է ուղարկում կարեւոր օրենքի նախագիծ՝ առանց քաղաքացիական հասարակության կառույցներին այդ գործընթացում ներգրավելու եւ նրանց հետ որեւէ քննարկում անցկացնելու։

Մինչդեռ՝ 2000 թվականից ի վեր եւ հատկապես 2010-ին, երբ անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելու գործընթացի առնչությամբ վերախմբագրվեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, պետական տարբեր ատյաններին ու հանրությանը ներկայացրել ենք մեր դիրքորոշումները, փորձագիտական եզրակացություններն ու օրենսդրական առաջարկությունները։

Ցայսօր ոլորտի պատասխանատուների գզրոցներում են մնում միջազգային փորձագետների առաջարկների հիման վրա պատրաստած՝ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին մեր նախագծերը, որոնցով նախատեսվում էր արմատական բարեփոխումներ իրականացնել հեռարձակման ոլորտում։ Իշխանական ամենաբարձր ատյաններում մեզ հավաստիացրել են, որ այս ոլորտը կարգավորող օրենսդրությունը վերանայելիս հաշվի կառնվեն մեր մոտեցումները, իսկ նոր օրենք մշակելիս անպայման կներգրավվեն նաեւ մեր փորձագետները։ Հետեւաբար, հիմքեր կային ակնկալելու, որ մեզ հնարավորություն կընձեռվի կառուցողական ներդրում ունենալու ընդունվող որոշումներում եւ կարգավորումներում։

Ցավոք, հերթական անգամ իշխանությունները տեր չեղան իրենց խոստումներին եւ անտեսեցին մասնագիտացված հասարակական կառույցների մասնակցությունը կարեւոր գործընթացում։ Այսպիսի գործելաոճն առավելեւս անընդունելի է այն պահին, երբ պաշտոնական Երեւանը պատրաստվում է Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր ստորագրել, որում քաղաքացիական հասարակության անմիջական ներգրավվածությունը քաղաքականություն մշակելու եւ իրականացնելու պարտադիր պայման է դիտարկվում։

Կառավարության այս մոտեցումը փաստորեն արհամարհում է նաեւ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝  2017 թվականի սեպտեմբերի 27-ին ընդունած Քաղաքական որոշումների կայացման մեջ քաղաքացիական մասնակցության վերաբերյալ ուղեցույցի դրույթները:

Մոտակա ժամանակահատվածում մենք դեռ կանդրադառնանք նոր օրենքի նախագծի բովանդակությանը` վերլուծությունների, եզրակացությունների ու հայտարարությունների տեսքով։ Սակայն այսօր իսկ անհրաժեշտ ենք համարում նշել, որ այն ընդամենը մեկտեղել է անցած 7 տարվա ընթացքում կատարված փոփոխություններն ու լրացումները եւ համապատասխանեցվել է նոր Սահմանադրությանը։ Անդրադարձ չի արվել ոլորտի բազմաթիվ խնդիրներին, որոնք կուտակվել ու խորացել են այս տարիների ընթացքում՝ որեւէ լուծում չստանալով ոչ օրենսդրական, ոչ էլ պրակտիկ քաղաքականության մակարդակներում։

Մասնավորապես, չլուծված է մնում կարգավորող մարմնի՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, ինչպես նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անկախության խնդիրը։ Գործող օրենքից այս օրինագիծ անցած   անընդունելի պայմանների հետեւանքով չի ստեղծվելու թվային հեռարձակման մասնավոր ցանց՝ մուլտիպլեքս։ Չի լուծվելու մարզերում գործող 10-ից ավելի տեղական հեռուստաընկերությունների հարցը, որոնք 2010 թվականի քաղաքականացված եւ անարդար մրցույթների հետեւանքով դուրս մնացին թվայնացման գործընթացից եւ ստիպված են շարունակել գործել անալոգային ռեժիմով՝ կորցնելով լսարանն ու գովազդատուներին։ Այս թվարկումը կարելի է շարունակել։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք.

– ՀՀ Ազգային ժողովից՝ վերադարձնել օրինագիծը կառավարություն, պահանջելով վերանայել այն՝ հաշվի առնելով հանրության, մասնագիտացված հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ միջազգային փորձագետների առաջարկություններն ու մոտեցումները,

– ՀՀ կառավարությունից՝ ստեղծել պետական կառույցների մասնագետներից ու անկախ փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող օրինագիծ մշակելու նպատակով։

Մենք կոչ ենք անում նաեւ միջազգային կազմակերպություններին եւ հատկապես Եվրամիությանը առավելագույնս նպաստել այս գործընթացին՝ հայաստանյան հեռարձակման ոլորտը բարեփոխելու եւ արդիականացնելու համար։

 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
Ամենադիտված