Ուկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանը Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ է Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Մեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետ Չինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռ Ջորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարով Էդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերում Կրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենա Tesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետ Ռումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացել Սա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ին Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնում 

«Լուսավոր Հայաստան»-ը պահանջում է կյանքի կոչել ՍԴ որոշումը

Քաղաքական

«Լինելով սահմանադրական իրավունքի մասնագետ և բազմաթիվ քննարկումներ ունենալով այլ սահմանադրագետների հետ, եկել ենք այն եզրահանգման, որ Սահմանադրական դատարանի նոյեմբերի 10֊ի որոշումից միանշանակ բխում է, որ Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն և նշանակվեն արտահերթ ընտրություններ»,- ասում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից այդպիսի պահանջով և անհրաժեշտ հիմնավորումներով դիմում  է ուղարկվել ՀՀ Կառավարոթյուն՝ պահանջելով կյանքի կոչել ՍԴ որոշումը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Կարապետյան, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն (այսուհետ՝ Դատարան) ընթացիկ ամսվա 10-ին հրապարակել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, 69-րդ հոդվածի 1-ին մասի, Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» իր ՍԴՈ-1384 թվակիր որոշումը (այն վերջնական է, ուժի մեջ է մտել հրապարակման պահից)։

Վերջինով, ի թիվս այլնի, Դատարանը որոշել է․

-«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը[1] ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 6-րդ, 9-րդ և 179-րդ հոդվածների պահանջներին հակասող.

-Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները կորցնում են իրենց իրավաբանական ուժը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 11-րդ մասի հիմքով` [նույն] որոշմամբ նախատեսված վերջնաժամկետի ավարտման պահից[2]։

Մասնավորապես, Դատարանն իր որոշման վերլուծական մասում արձանագրել է հետևյալը․ ««քվորումը» հանրային իշխանության կոլեգիալ (ներկայացուցչական) մարմնի կամաարտահայտման իրացման (այս կամ այն լիազորության իրականացման) առաջնահերթ (պարտադիր) իրավական պայմանն է։ Իրավագիտական առումով «կոլեգիալություն» եզրույթի բնորոշումը հիմնականում հանգում է հետևյալին. կոլեգիալությունը կառավարման սկզբունք է, որի պայմաններում  ղեկավարումն  իրականացվում  է  մի  խումբ  լիազորված  անձանց կողմից։ Կոլեգիալության կարգով որոշումների կայացումը ենթադրում է կարծիքների նախնական քննարկում և կոլեկտիվ քննարկման արդյունքում պաշտոնական փաստաթղթի մշակում ու ընդունում։

[…] Կոլեգիալ մարմինների հանրային-իշխանական գործունեության կարգավորման հիմքում առաջնահերթ կարևորվում են որոշում (կամ պաշտոնական այլ փաստաթուղթ) ընդունելու իրավական անհրաժեշտությունը, իսկ որոշ դեպքերում՝ հրատապությունը, մյուս կողմից՝ օբյեկտիվ պատճառներով կոլեգիալ մարմնի նիստին տվյալ մարմնի բոլոր անդամների մասնակցությունն ապահովելու անհնարինության պայմաններում այդ մարմնի բնականոն գործունեությունն ապահովող նվազագույն պայմանների, այն է՝ կոլեգիալ մարմնի անհրաժեշտ նվազագույն թվով անդամների մասնակցությամբ որոշումների ընդունման երաշխավորումը։

[…] կոլեգիալ մարմնի նիստի իրավազորության առումով կոլեգիալ մարմնի նիստին տվյալ մարմնի անդամների ընդհանուր թվի առնվազն պարզ մեծամասնության ներկայությամբ է պայմանավորվում ժողովրդավարական պետությունում կոլեգիալ մարմնի լեգիտիմ գործունեությունը։  

[…] Ազգային ժողովը կարող է ընդունել օրենք կամ որոշում քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, բայց պայմանով, որ այդ նիստն իրավազոր լինի ճանաչվելու որպես օրենսդիր իշխանության մարմնի նիստ: Իսկ դա առկա է այն դեպքում, երբ քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Բացառությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված առանձին դեպքերի, պատգամավորների  ընդհանուր  թվի  կեսից  ավելիի  առկայությունն  է  Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի իրավազորության նվազագույն սահմանը: Դրանից պակաս պատգամավորների որևէ այլ թվի պարագայում, ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Ազգային ժողովը՝ որպես օրենսդիր իշխանություն իրականացնող մարմին, հանդես գալու իրավազորություն չի կարող ունենալ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերոնշյալ իրավական դիրքորոշումները վերաբերելի են նաև տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմիններին այնքանով, որքանով դրանց իրավական կարգավիճակին համապատասխան այդ մարմինների լեգիտիմ գործունեության իրականացման անհրա ժեշտությունից են բխում: Դա առավել ևս վերաբերում է համամասնական կարգով ընտրված ներկայացուցչական մարմիններին, որոնցում քաղաքական փոքրամասնության իրավունքների երաշխավորված պաշտպանությունը ժողովրդավարական պետությունում իրավունքի գերակայության սկզբունքի իրացման կարևոր պայման է:

Այսպիսով, յուրաքանչյուր ներկայացուցչական մարմին, լինի դա խորհրդարան, թե՝ համայնքի ավագանի, իր լիազորություններն իրականացնելիս, այդ թվում որոշումներ ընդունելիս պետք է առաջնորդվի բացառապես իրավական և ժողովրդավարական պետության սկզբունքներով, իր գործունեությունն իրականացնի այնպես, որ հանրային իշխանության կոլեգիալ մարմնում Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված քվորումի հիման վրա որոշումներն ընդունվեն բազմակարծության երաշխավորման ու տվյալ մարմնի իրավազորության առկայության պայմաններում: Սահմանադրական դատարանը կարևորում է կոլեգիալ մարմնի գործունեության իրավակարգավորման հիմքում վերոհիշյալ իրապայմանների առկայությունը, առանց որի կիմաստազրկվի կոլեգիալ կառավարման սահմանադրական սկզբունքի էությունը՝ ընդհանրապես, և «քվորումի» ինստիտուտը՝ մասնավորապես:»:

[…] Սահմանադրության դրույթների /մասնավորապես՝ 103, 115, 118, 153, 157, 170 և 205-րդ հոդվածների/ համադրված վերլուծությունից հետևում է, որ սահմանադրական մակարդակում կոլեգիալ որոշումների կայացումն ու վերջինիս լեգիտիմությունը ենթադրում են համապատասխան մարմնի իրավազորության առկայություն, ինչը պայմանավորված է որոշման կայացմանը տվյալ մարմնի անդամների կեսից ավելիի ներկայությամբ։ Իսկ մինչ այդ իր մեկ այլ՝ 2013 թվականի ապրիլի 16-ի ՍԴՈ-1081 որոշմամբ Դատարանն ամրագրել է հետևյալը. «Ինչպես սահմանադրական իրավունքի միջազգային պրակտիկայում, այնպես էլ մեր երկրում պետական իշխանության մարմնի իրավազորությունը պայմանավորվում է նրա կողմից գործառնական իրավասության իրացման կարողունակությամբ: Դա իր հերթին պայմանավորվում է քվորումի առկայությամբ:»։ Դատարանի որոշմամբ սահմանվել է նաև․

««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի […] 5-րդ մասով սահմանվում է, որ «Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են նաև, եթե՝  -ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովվելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չի կայանում.

[…]»։ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի՝ սույն գործով վիճարկվող 1-ին մասի դրույթների սահմանադրականության հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան նույնպես նախատեսում է տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վարչական վերահսկողության հնարավորություն՝ նախանշելով դրա թույլատրելի սահմանները։ Մասնավորապես, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի «Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վարչական վերահսկողությունը» վերտառությամբ 8-րդ հոդվածով սահմանվում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ցանկացած վարչական վերահսկողություն կարող է իրականացվել միայն Սահմանադրությամբ կամ օրենքով նախատեսված ընթացակարգերով և դեպքերում, այն պետք է ծառայի միայն օրինականությանը և սահմանադրական սկզբունքների ապահովմանը։ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելիս բացառվում է գործադիր իշխանության կողմից հնարավոր կամայականության դրսևորում, քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասն սպառիչ սահմանում է այն դեպքերը, որոնք հիմք են հանդիսանում ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար։ Համաձայն դրա՝ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, երբ, ըստ էության, դրսևորվում է համայնքի ավագանու անգործություն, ինչն անհարիր է ժողովրդավարական պետության սահմանադրական սկզբունքներին ու տեղական ինքնակառավարման էությանը և առաջացնում է համայնքի ավագանու սահմանադրական պատասխանատվության հարց: Վերջինս, ի թիվս այլնի, ներառում է նաև համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հնարավորությունը և անխուսափելիությունը։»։

Դատարանի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ գործադիրն այլընտրանք չունի Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուն և արտահերթ ընտրություններ նշանակելուն, քանի որ Վանաձորի ներկայիս ավագանու կողմից գումարված բոլոր նիստերը, բացառությամբ 2016 թվականի հոկտեմբերի 10-ին կայացած անդրանիկ նիստի՝ այսինքն մոտ արդեն 13 ամիս, իրավազոր չեն եղել՝ քվորումի բացակայության պայմաններում, իսկ կայացված որոշումները նույն պատճառով չեն կարող ունենալ իրավաբանական ուժ և համապատասխան իրավական հետևանքներ։ Այսինքն, պատգամավորների կողմից դիմումը ներկայացնելիս դրան կից ներկայացված ավագանու բոլոր որոշումները Դատարանի կողմից ևս ճանաչվել են անվավեր և հակասահմանադրական: Այն պարագայում, երբ ոչ միայն օրենքն է հակասահմանադրական, այլ նաև ավագանու՝ այդ օրենքի հիման վրա կայացված որոշումները՝ որպես առանց քվորումի ապահովման գումարված նիստերի արդյունք: Նշանակում է նիստեր չեն եղել նաև այն փաստի ուժով, որ ավագանու նիստի իրավական հետևանքը այդ նիստի ընթացքում կայացված ակտը կամ ակտերն են, մինչդեռ կայացված բոլոր ակտերը ևս ճանաչվել են Սահմանադրությանը հակասող և անվավեր՝ քվորումի բացակայության պայմաններում կայացված լինելու պատճառաբանությամբ:

Հաշվի առնելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով Սահմանադրության 2-րդ, 9-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, 69-րդ հոդվածի 1-ին մասի, Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1384 թվակիր որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկում ենք իրականացնել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով իրեն վերապահված լիազորությունները, մասնավորապես՝ վաղաժամկետ դադարեցնել Վանաձոր քաղաքի գործող ավագանու լիազորությունները և միաժամանակ նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:

 

Հարգանքով՝   «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ

ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բելգիայի վարչապետը հանդիպել է Ֆիլիպ թագավորի հետ՝ բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետոՆիդեռլանդներում հասարակական տրանսպորտի աշխատողները գործադուլ են սկսելՏաջիկստանը ՄԱԿ-ին ծանուցել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանիայի հարյուրավոր դպրոցներ պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացելԿիևը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության հարցով քառակողմ հանդիպմանը․ Զելենսկի Բելգիացիների թագավորը չորրորդ անգամ չի ընդունել վարչապետի հրաժարականը Կիևի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-իԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովNvidia-ն դուրս է մնացել խոշորագույն ընկերությունների եռյակից՝ կապիտալիզացիայի 14% անկումից հետոՈւկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկըԲոլսոնարուի մոտ աղիքային սուր անանցանելիություն է ախտորոշվել․ նա վերակենդանացման բաժանմունքում էՈւկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանըՄոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիր
Ամենադիտված